• Latest news

D վիտամինի պակասը կապված է տարեցների մոտ դիաբետի առաջացման բարձր վտանգի հետ. Nutrients

28 մայիսի, 2024  13:40

Էննի «Կորա» համալսարանի (Իտալիա) գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է տարեց մարդկանց մոտ դիաբետի առաջացման բարձր հավանականության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Իտալացի գիտնականների գիտական աշխատանքը մետա-ուսումնասիրություն է՝ հիմնված 12 նախորդ հետազոտությունների արդյունքների վրա, որոնց մասնակցել  են ընդհանուր առմամբ 40 664 տարեց մարդիկ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Մասնակիցների միջին տարիքը կազմել է 69,1, եւ բոլոր կամավորների 66 տոկոսը եղել են կանայք։

Գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների առողջության մասին տվյալները եւ տեղեկություն հավաքել 25OHD մակարդակների մասին արյան սիճուկում։ 25OHD-ը վիտամին D-ի միջանկյալ մետաբոլիկ արդյունքն է, որի մակարդակով արյան մեջ կարելի է դատել կալցիֆերոլով օրգանիզմի հագեցման մասին։

Գիտնականները պարզել են, որ  25OHD-ի ավելի ցածր ելակետային մակարդակները 19 տոկոսով ավելի են փոխկապված եղել դիաբետի առաջացման վտանգի հետ տարեցների մոտ։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ D վիտամինը ազդում է այդ հիվանդության առաջացման հավանականության վրա բազմաթիվ մեխանիզմների միջոցով, ինչպիսին են ինսուլինի արտադրման մոդուլյացիան, օրգանիզմի զգայունակ բջիջների կարգավորումը դրա հանդեպ, քրոնիկական բորբոքման ուժեղացումը կամ թուլացումը եւ պոտենցիալ ազդեցությունը ճարպային հյուսվածքի մետաբոլիզմի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է