• Latest news

Կարճատև մենակությունը կարող է գլխացավեր առաջացնել. HealthPsychology

14 հունիսի, 2024  14:10

Փենսիլվանիայի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարճատև մենակություն ապրող մարդիկ ավելի հաճախ են ունենում ընդհանուր հոգնածություն, գլխացավ և սրտխառնոց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Psychology ամսագրում:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մենակության երկարաժամկետ առողջական հետևանքները ներառում են սրտի հիվանդության ռիսկի 29%-ով բարձրացում, ինսուլտի ռիսկի 32%-ով և դեմենցիայի ռիսկի 50%-ով բարձրացում (մեծահասակների մոտ): Մարդիկ, ովքեր հաճախ միայնակ են զգում, ավելի հավանական է, որ ունենան դեպրեսիա և հոգեկան առողջության այլ խնդիրներ:

Ընթացիկ հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ նույնիսկ կարճատև մենակությունը կարող է բացասաբար ազդել մարդու ֆիզիկական բարեկեցության վրա: Այս արդյունքները ստացվել են 35-ից 65 տարեկան 1538 կամավորների ութօրյա հարցումից հետո: Մասնակիցներին խնդրեցին զեկուցել, թե արդյոք իրենք միայնակ են զգում և գնահատել իրենց սթրեսի մակարդակն ու տրամադրությունը: Հետազոտողները կենտրոնացել են այն ժամանակաշրջանների տևողության և հաճախականության բացահայտման վրա, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց բնութագրել են որպես միայնակ: Գիտնականները նաև արձանագրել են, թե ինչպես է փոխվում մասնակիցների ֆիզիկական ինքնազգացողությունը «մենակության» ժամանակաշրջաններում։

Տասը տարի անց մասնակիցների բարեկեցության և հոգեկան առողջության վերաբերյալ տվյալները թարմացվել են: Կրկնվող հարցումը ցույց է տվել, որ կարճաժամկետ միայնության ժամանակ մարդիկ ավելի հավանական է, որ զգան ընդհանուր հոգնածություն, գլխացավեր և սրտխառնոց: Սակայն, անհատները, ովքեր դիմացկուն են եղել միայնության բացասական հետևանքների նկատմամբ, կարող են չցուցաբերել ֆիզիկական ախտանիշներ (կամ ախտանշանները եղել են ավելի քիչ սուր):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել