Ավստրիայից 52-ամյա տղամարդը, որը 30 տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտ է ծխել, հազվագյուտ բարդություն է ապրել՝ նրա կոկորդում սկսել են մազեր աճել։ Դրա մասին գրում է Daily Mail-ը։
Հիվանդը բժիշկի է դիմել խռպոտ ձայնի, շնչառության դժվարության և խրոնիկ հազի գանգատներով, գրում է Ֆոկուսը։ Նրան անմիջապես ուղարկել են հատուկ պրոցեդուրայի՝ փոքրիկ տեսախցիկով նրա շնչուղիներով անցնելու համար: Այսպիսով, հնարավոր եղավ հայտնաբերել մի քանի մազեր, որոնք աճում էին կոկորդի այն հատվածից, որտեղ տղամարդը ժամանակին վիրահատվել էր (մաշկը փոխպատվաստել էին ականջից):
Մազերը հեռացվել են, բայց դրանք շարունակել են աճել, ուստի ավստրիացին երկար տարիներ բազմիցս դիմել է օգնության: Խանգարումը հաջողվել է բուժել միայն այն բանից հետո, երբ նա թողել է ծխելը և որոշել է էնդոսկոպիկ արգոնապլազմային կոագուլյացիայի ենթարկվել՝ այրելով արմատը, որտեղից մազերը աճում են:
Մասնագետների համոզմամբ՝ բժշկական գրականության մեջ նկարագրված են միայն մի քանի նմանատիպ դեպքեր։ Հիվանդության պատճառները դեռ չեն ուսումնասիրվել, սակայն բժիշկներն ասում են, որ այս դեպքում աճը հրահրվել է ծխելու պատճառով, որը կարող է կոկորդի հյուսվածքի բորբոքում առաջացնել և ցողունային բջիջների վերափոխմանը մազի ֆոլիկուլների հանգեցնել։
«Ենթադրում ենք, որ կոկորդում մազերի աճը հրահրել է վատ սովորությունը», - ամփոփել են հոդվածի հեղինակները American Journal of Case Reports գիտական հանդեսում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր