Արհեստական բանականության կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ մոր ճարպակալումն առնչվում է Նորածինների հանկարծակի մահվան համախտանիշի (SIDS) վտանգին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics բժշկագիտական հանդեսում:
SIDS-ի (Նորածինների հանկարծակի մահվան համախտանիշ) ռիսկի գործոններն են՝ որովայնի վրա քնելը, կրծքով կերակրման կարճ ժամանակահատվածները և մոր ծխելու սովորությունը: Գիտնականները նշել են, որ վերջին տարիներին ծխող մայրերի թիվը նվազել է, փոխարենն ավելացել է մայրերի՝ ճարպակալից տառապելու դեպքերը։ Նոր գիտական աշխատանքի շրջաանակում գիտնականները կենտրոնացել են վերոնշյալ վիճակի և SIDS-ի միջև կապ գտնելու որոնումների վրա:
Արհեստական բանականության կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտողները վերլուծել են 2015-2019 թվականներին ԱՄՆ-ում ծնված գրեթե 18 միլիոն նորածինների բժշկական տվյալների մի ամբողջ շարք: Նորածիններից 16 հազար 545-ը հանկարծամահ է եղել:
Վերլուծությունը ցույց է տվել, որ եթե մայրը թերքաշ է, նորածնի հանկարծակի մահվան համախտանիշի վտանգը փոքր է, մինչդեռ մարմնի զանգվածի բարձր ինդեքսն ուղղակի պայմանավորված է կյանքի առաջին տարում երեխայի մահվան հավանականությամբ: Առաջին աստիճանի ճարպակալման դեպքում SIDS-ի հավանականությունը կազմում էր 10%, իսկ երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում՝ արդեն 39%: Գիտնականները գնահատել են, որ ընդհանուր առմամբ, նորածնի հանկարծակի մահվան համախտանիշի բոլոր դեպքերի մոտավորապես 5,4%-ը մոր ավելորդ քաշով է պայմանավորված:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day