• Latest news

Չոր խրոնիկական հազը կարող է ժառանգվել ծնողներից մեկից. ERJ Open Research

1 օգոստոսի, 2024  14:19

Ուփսալայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծնողների շրջանում չոր խրոնիկական հազի առկայությունը ավելի քան 50%-ով մեծացնում է երեխայի շրջանում այս պաթոլոգիայի առաջացման վտանգը։ Գիտնականները հետազոտության արդյունքները հրապարակել են ERJ Open Research հանդեսում:

Ըստ գիտնականների՝ բնակչության ավելի քան 10%-ը տառապում է խրոնիկական հազից, որն ապացուցված է մի շարք բացասական հետևանքներով՝ կյանքի որակի անկում, աշխատունակության նվազում և ձայնին առնչվող խնդիրներ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս պաթոլոգիան կարող է ժառանգականության հետևանք լինել:

Գիտնականները գիտափորձին մասնակցելու համար հրավիրել են 7155 ծնողների և 20 տարեկան և ավելի բարձր տարիքի նրանց 8176 (այժմ հասուն) երեխաներին: Փորձարկվողներն ընտրվել են Հյուսիսային Եվրոպայի բնակչությունից: Հետազոտողները վերլուծել են մասնակիցների առողջության և ապրելակերպի մասին տեղեկությունները, ինչպես նաև նրանց խնդրել են հայտնել ծխելու վերաբերյալ իրենց կարգավիճակը:

Պարզվել է, որ երեխաների շրջանում խրոնիկական չոր հազի առաջացման վտանգը մեծանում է ավելի քան 50%-ով, երբ ծնողներից մեկին տրվել է նույն ախտորոշումը։ Այս հարաբերակցությունը անկախ էր այլ գործոններից, մասնավորապես՝ սեռից, վատ սովորություններից և հիվանդության պատմության  մեջ ասթմայի վիճակից:

Գիտնականները ներկայում մտադիր են շարունակելու իրենց հետազոտությունները։ Նրանք մտադիր են չոր հազի զարգացման հավանականությունը մեծացնող կոնկրետ գենետիկ վարկածներ բացահայտել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll