• Latest news

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ դեղագետ ուսանողների համար

18 սեպտեմբերի, 2024  14:23

Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակների հայտերի ընդունման գործընթացը։ 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվեն ուսման վարձի մինչև 100%-ի չափով կրթաթոշակներ։

Կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել՝

  • ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները, և կլինիկական ֆարմակոլոգիայի օրդինատորները՝ ֆարմացիա մասնագիտացմամբ,
  • ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները։

Հայտերն ընդունվում են հիմնադրամի կայքով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ նախորդ 3 տարիների ընթացքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը 57 շահառուների տրամադրել է ավելի քան 23 մլն դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար։

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll