• Latest news

Բերանի տհաճ հոտը հավանաբար վկայում է հակաուռուցքային գենի մուտացիայի մասին. Pronews gr.

22 հոկտեմբերի, 2024  19:41

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) բժիշկները հայտնաբերել են, որ բերանի տհաճ հոտը, ամենայն հավանականությամբ, վկայում է քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանն առնչվող SELENBP1 գենի մուտացիայի նշանի մասին։ Դրա մասին գրում է Pronews.gr պարբերականը։

Բերանի տհաճ հոտը, որն ուղեկցում է որոշակի հիվանդությունների զարգացմանը, կոչվում է հալիտոզ: Այդ ախտանիշն, ըստ ամենայնի, վկայում է բերանի խոռոչի կամ ամբողջ օրգանիզմի խնդիրների մասին: Մասնավորապես, չի բացառվում, որ բերանի տհաճ հոտը  կոկորդի քաղցկեղի առաջին դրսևորումն է։ Բացի հալիտոզից, հիվանդության նախազգուշական նշաններն են՝ կոկորդում գոյացության զգացում, խռպոտություն, հաճախակի հազ, շնչառության դժվարություն, քաշի կորուստ և խրոնիկական հոգնածություն:

Փորձի ընթացքում քաղցկեղի ավելի ճշգրիտ մարկեր է հայտնաբերվել: Գիտնականները պարզել են, որ հալիտոզով հիվանդների շրջանում արտաշնչվող օդում ավելացել է մեթանեթիոլի և դիմեթիլ սուլֆիդի (ծծմբային միացություններ, որոնք բերանին տհաճ հոտ են հաղորդում): Պարզվել է, որ այս միացությունները կապված են SELENBP1 գենի մուտացիայի հետ, որը պատասխանատու է ծծմբի քայքայման և ուռուցքի աճի ճնշման համար։ Այս գենի աշխատանքի խանգարումները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll