Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա արագացված թերապիայի, ինչպես նաեւ քաղցկեղի հայտնաբերման եւ բուժման նոր մեթոդներ մշակել։ Այս մասին երեքշաբթի Սպիտակ տանն ունեցած ելույթում հայտնել են OpenAI եւ Oracle ընկերությունների ղեկավարներ Սեմ Ալթմանը եւ Լարի Էլիսոնը։
«Այս տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ՝ մենք կտեսնենք, որ հիվանդությունները բուժվում են աննախադեպ արագությամբ: Մենք կզարմանանք, թե ինչ արագությամբ կբուժվեն քաղցկեղն ու սրտի հիվանդությունները»,- հավաստիացրել է Ալթմանը։ Նրա խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները նաեւ հնարավորություն կտան ապահովել «բարձրորակ բուժսպասարկում» իջեցված արժեքով։
«Ամենահուզիչ մոտեցումներից մեկը, որի վրա մենք աշխատում ենք, քաղցկեղի դեմ պատվաստանյութն է»,- նշել է Էլիսոնը: Ըստ նրա՝ խոսքը «քաղցկեղի վաղ հայտնաբերման» մեթոդների մասին է՝ արյան անալիզի միջոցով եւ արհեստական բանականության օգնությամբ՝ արյան մեջ «ուռուցքների փոքր բեկորները» հայտնաբերելու համար։
«Մենք օգտագործում ենք ԱԲ-ն արյան ստուգման համար: Այդ կերպ կարելի է բացահայտել մարդու համար վտանգավոր քաղցկեղի տեսակները»,- պարզաբանել է նա։ Էլիսոնի խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է նաեւ հնարավոր դարձնել 48 ժամվա ընթացքում «պատվաստանյութի ստեղծումը յուրաքանչյուր կոնկրետ անձի համար»:
Ալթմանը եւ Էլիսոնը ելույթ են ունեցել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է երկրում Stargate ընկերության ստեղծման մասին, որը 500 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության զարգացման համար։ Նախագծին մասնակցում են OpenAI, SoftBank Group եւ Oracle ընկերությունները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day