• Latest news

Մելամինային սպունգի օգտագործումը կարող է վնաս պատճառել առողջությանը. փորձագետ

20 փետրվարի, 2025  08:49

Ֆորմալդեհիդը, որն օգտագործվում է մելամինային սպունգների արտադրության մեջ, չի կարող մտնել մարդու օրգանիզմ։ Այս մասին նշել է պաթոֆիզիոլոգ, ալերգոլոգ Ելենա Պարեցկայան։

Մելամինային սպունգները հայտնի են դարձել ռետինին իրենց նմանության շնորհիվ. դրանք կարող են հեռացնել «բարդ» բծերն առանց կենցաղային քիմիկատների օգտագործման: Դրանք կարելի է համեմատել շատ նուրբ հղկաթղթի հետ, կարծում է բժիշկը։

«Իր կառուցվածքի շնորհիվ սպունգը գործում է որպես հղկող նյութ ամենամանր հատիկներով, այն քայքայում է կեղտը եւ մուրը: Միաժամանակ, սպունգի փրփրային կառուցվածքը կլանում է փոշին ու կեղտը եւ թույլ չի տալիս, որ դրանք հետ գան»,- նշել է բժիշկը, տեղեկացրել է pravda.ru-ն։

Մի վախեցեք ֆորմալդեհիդից, որն օգտագործվում է մելամինային սպունգների արտադրության մեջ. այն ամբողջովին գոլորշիանում է սպունգների արտադրության ժամանակ եւ չի կարող մտնել մարդու օրգանիզմ։

Բժիշկը խորհուրդ է տվել օգտագործելուց առաջ սպունգը խոնավացնել սառը ջրում։ Պետք է խուսափել սպունգի շփումից տաք ջրի, մաշկի կամ սպասքի հետ: Կարեւոր է դրանք պահել ընտանի կենդանիներից եւ երեխաներից հեռու: Օգտագործելուց հետո սպունգը պետք է նորից լվանալ հոսող ջրով եւ թողնել, որ չորանա՝ մինչեւ հաջորդ օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll