• Latest news

Կալորիաների խիստ սահմանափակումը կարող է դեպրեսիա առաջացնել։ BMJ

5 հունիսի, 2025  21:26

Ցածր կալորիականությամբ սննդակարգին հետևելը մեծացնում է դեպրեսիայի ախտանիշների զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Nutrition Prevention & Health բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությունը հիմնված էր 28 հազար չափահաս կամավորների տվյալների վրա, որոնք նախկինում մասնակցել էին Միացյալ Նահանգների Ազգային առողջության և սննդի հետազոտության հարցմանը։ Հետազոտության մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախված իրենց սննդակարգի բնույթից։ Պարզվել է խիստ կալորիական սահմանափակումներով սննդակարգիրն հետևողներն ավելի հակված են եղել տառապելու հոգեէմոցիոնալ խանգարումներից։ Առանձնապես ռիսկի էին ենթակա տղամարդիկ և ավելորդ քաշ ունեցող մարդիկ։

Խիստ սննդակարգը կապված է նաև կոգնիտիվ-աֆեկտիվ ախտանիշների աճի, մասնավորապես՝ հուզական ֆոնի խանգարումների և բացասական մտքերի հետ: Առանձին սննդանյութերի (օրինակ՝ ճարպերի կամ ածխաջրերի) սահմանափակումն ավելի հաճախ ուղեկցվում էր սոմատիկ ախտանիշներով՝ տագնապ, լարվածություն և անհանգստություն։

Գիտնականների տվյալներով՝ նոր արդյունքները հակասում են ավելի վաղ կատարված հետազոտություններին, ըստ որոնց ցածր կալորիականությամբ սննդակարգները կարող են բարելավել հոգեկան առողջությունը։ Ինչպես պարզաբանել են հետազոտության հեղինակները, նախորդ արդյունքները հիմնված էին կլինիկական փորձարկումների վրա, որոնց ընթացքում մասնակիցները մասնագետների հսկողության ներքո հավասարակշռված և ուշադիր պլանավորված սնունդ են ստացել։ Իրական կյանքում նիհարելու հակված անձինք հաճախ բախվում են կարևոր նյութերի անբավարարությանը, ինչը նրանց հոգեկան և հուզական վիճակի վրա կարող է բացասաբար անդրադառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll