Բեխտերևի հիվանդությունը կամ անշարժացնող սպոնդիլոարթրիտը ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է հոդերի սերտաճում և շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ: Այն հենաշարժական համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Ըստ համաշխարհային վիճակագրության, Բեխտերևի հիվանդությունը հանդիպում է բնակչության 0.3–ից 1 տոկոսի մոտ՝ կախված աշխարհագրությունից։
«Բեխտերևի հիվանդությունը կամ այլ կերպ ասած անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը, դա իմուն մեդիացված հիվանդություն է, որը միշտ անհայտ ծագման է եւ բնութագրվում է կմախքի, կմախքին անմիջականորեն հարող ջլերի, կապանների բորբոքային փոփոխություններով։ Առաջին հերթին հիվանդությունը ախտահարում է կոնքը ողնաշարին կապող իլիոսակրալ հոդավորումները, ապա նաեւ ողնաշարի գոտկային հատվածը, պարանոցային հատվածը եւ հազվագյուտ դեպքերում նաեւ աչք, պերիֆերիկ հոդեր, աորտայաղեղ, շատ եզակի դեպքերում նաեւ երիկամներ», - ասում է «Նաիրի» ԲԿ Իմունոլոգիայի և ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day