• Latest news

Ճարպակալումը ավելի շատ կապված է ոչ թե պասիվ կենսակերպի, այլ գերմշակված սննդամթերքի օգտագործման հետ․ PNAS

21 հուլիսի, 2025  08:37

PNAS ամսագրում հրապարակված հետազոտությունը կասկածի տակ է դնում այն տարածված կարծիքը, ըստ որի գիրության հիմնական պատճառը նստակյաց (անշարժ) կենսակերպն է։

Ամանդա ՄակԳրոսքիի գլխավորությամբ գիտնականների խումբը վերլուծել է 4 213 մարդու տվյալներ, որոնցից 34-ը եղել են տարբեր մայրցամաքներից և նրանց թվում եղել են որսորդ-հավաքորդներից մինչև արդյունաբերական զարգացած երկրների բնակիչներ։

Հետազոտողները ուսումնասիրել են ընդհանուր էներգածախսը (TEE), ֆիզիկական ակտիվության վրա ծախսվող էներգիան (AEE), հիմնական նյութափոխանակության մակարդակը (BEE), ինչպես նաև մարմնի ճարպի տոկոսն ու մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)։

Տարիքի, սեռի և մարմնի կառուցվածքի հաշվառմամբ տվյալների ճշգրտումից հետո պարզվել է, որ ավելի զարգացած երկրներում ֆիզիկական ակտիվության մակարդակը, նույնիսկ ավելի բարձր է, քան ավելի քիչ զարգացած երկրներում։ Սակայն, միևնույն ժամանակ, ճարպակալման ցուցանիշները նույնպես ավելի բարձր են։

Գիտնականների կարծիքով՝ հիմնական գործոնը գերմշակված մթերքների օգտագործումն է (երշիկեղեն, կիսաֆաբրիկատներ, քաղցր խորտիկները և այլն)։ Նման մթերքների բաժինը սննդակարգում ուղիղ կերպով համընկնում է մարմնի ճարպի մակարդակի հետ։

Գերմշակված մթերքները (UPF) ունեն բարձր կալորիականություն, առանձնահատուկ համ և բաղադրություն, որոնք խախտում են հագեցվածության զգացումը և ստիպում են չափից ավելի շատ ուտել։ Բացի այդ, մշակումը նպաստում է կալորիաների ավելի ամբողջական յուրացմանը։

Չնայած այն բանին, որ ֆիզիկական ակտիվությունը շարունակում է կարևոր մնալ առողջության համար՝ հետազոտողները շեշտում են, որ ճարպակալման դեմ պայքարը պահանջում է սննդային սովորությունների վերանայում և սննդակարգից գերմշակված մթերքների բաժնի կրճատում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll