• Latest news

McDonald’s-ը փակել է ֆաստֆուդը վատաբանող աշխատակիցների կայքը

27 դեկտեմբերի, 2013  11:42

McDonald’s-ը հայտարարել է աշխատակիցների կայքի փակման մասին, որտեղ վատաբանում էին ֆաստֆուդը։ McResource Line կայքում տեղադրված է հայտարարություն, համաձայն որի այն փակված է տեխսպասարկման նպատակով, եւ այժմ աշխատանքներ են իրականացվում։

«Որոշ հանգամանքներ ստիպեցին մեզ վերանայել իրադրությունը, եւ մենք դիմեցինք կայքը փակելու խնդրանքով», - ասել է McDonald’s-ի խոսնակ Լիզա ՄքՔոմբը, տեղեկացնում է Fox News-ը։

McDonald’s-ը ԶԼՄների ուշադորւթյան կենտրոնում հայտնվեց McResource Line կայքի հրապարակումներից հետո, որոնցում ֆաստֆուդը քննադատության էր ենթարկվել։

McDonald’s-ի աշխատակիցների կայքը խորհուրդ է տալիս աշխատողներին ֆաստֆուդ չուտել

«Չնայած ֆաստֆուդը շատ խնայողական է եւ հարմար ամբողջ օրը աշխատանքի վայրում գտնվողների համար, այնուամենայնիվ այն պարունակում է կալորիաների, ճարպերի, հագեցած ճարպերի, շաքարի եւ աղի բարձր մակարդակ, եւ մարդիկ կարող են շատ արագ գիրանալ», - ասվում էր հրապարակումներից մեկում։  Մեկնաբանություններից մեկը մեղադրում էր McDonald’s-ի կարտոֆիլ-ֆրին, բուրգերը եւ կոլան՝ դրանք անվանելով «անառողջ ընտրություն»:

«Կերեք այնպիսի վայրերում, որտեղ առողջության պահպանման համար ճաշացանկում կան շատ աղցաններ, ապուրներ ե բանջարեղեն»,- խորհուրդ էր տալիս կայքը, իսկ կողքից տեղադրված էր սալաթով բուտերբրոդի լուսանկար, որը նման էր մրցակից Subway ռեստորանում մատուցվող բուտերբրոդի։

Սա առաջին դեպքը չէ, երբ McDonald’s վիճարկում է այդ կայքի բովանդակությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll