Գրասենյակային աշխատողների ամենօրյա սննդակարգը պետք է ներառի մրգեր, հավի միս, մակարոնեղեն և լոբազգիներ, Infobae-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Քրիստեն Սմիթը։
Ինչպես նշել է մասնագետը՝ բարդ ածխաջրերը մտավոր աշխատանքի համար հավասարակշռված սննդակարգի կարևոր մաս են կազմում։ Դրանք պարունակվում են ամբողջական հացահատիկից պատրաստված հացի, բրնձի և մակարոնեղենի մեջ։
Բարդ ածխաջրերը շաքարի մոլեկուլների երկար շղթաներ են, որոնց ճեղքման և մարսման համար օրգանիզմից ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Դրանք ապահովում են էներգիայի դանդաղ և կայուն մատակարարում։ Պարզ ածխաջրերը, ընդհակառակը, բաղկացած են շաքարի մեկ կամ երկու մոլեկուլից։ Դրանք արագ են մարսվում, ինչը հանգեցնում է գլյուկոզայի մակարդակի «թռիչքների» և քաղցի զգացողության արագ վերադարձին։
«Բացի այդ, ամենօրյա սննդակարգը պետք է ներառի բանջարեղենի մի քանի բաժին, երկու միրգ և առանց ճարպերի սպիտակուց», - հավելել է բժիշկը։
Ըստ փորձագետի՝ սպիտակուցի լավ աղբյուրներ են համարվում հավի միսը, ձուկը և լոբազգիները։ Այս սննդանյութը կարելի է ստանալ նաև կաթնամթերքից՝ նախապատվությունը տալով առանց ներկանյութերի սպիտակ յոգուրտին և ցածր յուղայնությամբ պանրին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day