• Latest news

Վերջին բաժակ սուրճը պետք է խմել քնելուց վեց ժամ առաջ. Terra

31 հուլիսի, 2025  21:36

Սուրճը կարող է խանգարել քնին, եթե մարդը վերջին բաժակը խմի քնելուց վեց ժամ առաջ։ Դրա մասին Terra-ին տված հարցազրույցում զգուշացրել է Սան Պաուլոյի համալսարանի սննդաբան Ամանդա Ֆիգեյրեդոն։

Կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ է՝ այն բարձրացնում է մտավոր և ֆիզիկական կատարողականը և նվազեցնում հոգնածության զգացումը։ Սակայն այս նյութը նաև խոչընդոտում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը, ինչը դժվարացնում է քնելը։

Մասնագետի բնորոշմամբ՝ կոֆեինի կիսատրոհման պարբերությունը օրգանիզմում չորսից վեց ժամ է՝ հենց այդքան ժամանակ է պահանջվում, որ արյան մեջ այդ նյութի մակարդակը կիսով չափ նվազի։

Ֆիգեյրեդոն նշել է, որ կոֆեինի նկատմամբ արձագանքը մեծապես կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Խմիչքի նկատմամբ զգայունությունը կախված է գենետիկայից, տարիքից, ցիրկադային ռիթմերից և դեղորայքի ընդունումից։ Հետևաբար, «վեցժամյա կանոնը» բոլորի համար համընդհանուր չէ։ այն ծառայում է որպես մոտավոր առաջարկություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll