• Latest news

«Աուտոբորբոքային և աուտոիմուն հիվանդություններ․ գենետիկայից մինչև կլինիկա»` միջազգային գիտաժողով Երևանում

4 սեպտեմբերի, 2025  11:32

Հոկտեմբերի 9-10-ը Երևանում, «Իբիս» հյուրանոցում, տեղի կունենա «Աուտոբորբոքային և աուտոիմուն հիվանդություններ․ գենետիկայից մինչև կլինիկա» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովին հրավիրված են հանրահայտ խոսնակներ արտերկրից՝

  • Պրոֆ. Սոֆի Ժորժեն Լավիալ, MD, PhD, Աուտոբորբոքային հիվանդությունների և ամիլոիդոզների ուսումնասիրման կենտրոն, Ֆրանսիա:
  • Պրոֆ. Մարկո Գատտոռնո, MD,PhD, մանկական ռևմատոլոգ, ռևմատոլոգիական բաժանմունքի ղեկավար, IRCCS Ջ. Գազլինի ինստիտուտ, Իտալիա:
  • Պրոֆ. Վերոնիկա Հենթգեն, MD, PhD, բաժանմունքի ղեկավար, Վերսալի համալսարանական կլինիկա, Ֆրանսիա։
  • Պրոֆ. Իզաբել Կոնե-Պո, MD, PhD, Մանկական ռևմատոլոգիական ծառայության ղեկավար,Կրեմլեն-Բիսետր համալսարանական հիվանդանոց, Ֆրանսիա։
  • Պրոֆ. Արսեն Մեկինյան, MD, PhD, Սեն Անտուան համալսարանական հիվանդանոց, Ֆրանսիա։ «Սանտե Արմենիա» (Santé Arménie) ՀԿ-ի նախագահ։
  • Պրոֆ. Կարինե Սարգսյան, MD, PhD, Օնկոբիոբանկի գիտական տնօրեն, Cedars-Sinai բժշկական կենտրոն, ԱՄՆ։
  • Պրոֆ. Էլդադ Բեն-Չեթրիտ, MD, PhD, ռևմատոլոգ, Իսրայել:
  • Պրոֆ. Յակով Բերկուն, MD, PhD. Մանկական ռևմատոլոգիական ծառայության ղեկավար, Երուսաղեմի Եբրեական Համալսարան, Իսրայել։
  • Բժ․Ռիմ Բուրգիբա, Թունիսի Էլ Մանարի համալսարան, Թունիսի բժշկական ինստիտուտ, Լա Մարսայի զինվորական հիվանդանոց։

Զեկույցներով հանդես կգան Հայաստանի լավագույն մասնագետները՝

  • Պրոֆ. Թամարա Սարգսյան, MD, PhD, Dr.Sc, Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման ամբիոնի վարիչ:
  • Պրոֆ. Ալեքսանդր Այվազյան, MD, PhD, Dr.Sc., Թերապիայի կլինիկայի ղեկավար, ՄՈՒՐԱՑԱՆ հիվանդանոցային համալիր։
  • Աստղիկ Բաղդասարյան, MD, PhD, Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար, Արաբկիր ԲՀ։
  • Հեղինե Խաչատրյան, MD, PhD, Հեմոֆիլիայի և Թրոմբոզների կենտրոնի ղեկավար, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»:
  • Գայանե Խլոյան, MD, PhD, Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար, Արաբկիր ԲՀ։
  • Պրոֆ. Աշոտ Սարգսյան, MD, PhD, Նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի և փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար՝ «Արաբկիր» ԲՀ, ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ։
  • Սերգեյ Սարգսյան, MD, PhD, Արաբկիր ԲՀ -ի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»- ի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու:
  • Երվանդ Մանուկյան, MD, PhD, Ընտանեկան բժիշկ, գաստրոէնտերոլոգ, Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն։
  • Լամարա Մանուկյան, MD, PhD, Ներքին հիվանդությունների հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Թերապևտների եվրասիական ասոցիացիայի հայկական տարածաշրջանային ընկերության համակարգող։

Թիրախային լսարան՝ ռևմատոլոգներ, ալերգոլոգներ, թերապևտներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, բժիշկ-գենետիկներ, լաբորատոր գենետիկներ։

Կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ։

Շտապեք գրանցվել՝ https://forms.gle/68byNe6sVJ75KMBz9

Կոնֆերանսին մասնակցության արժեքն է 15000 դրամ։

Բանկային տվյալներ՝ ԱԿԲԱ բանկ, հաշվեհամար՝ 220483350371000։ Ստացականները՝ անուն ազգանուն հայրանունը նշելով պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +37455688582, +37499922968

Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը.

gen.jpeg (45 KB)

գեն1.jpg (264 KB)

գեն2.jpg (209 KB)

գեն3.jpg (213 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll