• Latest news

Գինու բաղադրության մեջ պարունակվող հակաօքսիդիչները չեն նպաստում առողջությանը․ El Español

11 սեպտեմբերի, 2025  13:41

Փոքր չափաբաժիններով գինու օգտագործումը դրական ազդեցություն չի ունենում առողջության վրա՝ չնայած խմիչքի մեջ հակաօքսիդանտների պարունակությանը։ Այս մասին El Español պարբերականին տված հարցազրույցում պատմել է իսպանացի սրտաբան Մագդալենա Պերելյոն։

Մասնագետի խոսքով՝ սրտի համար մեկ բաժակ գինու օգտակարության մասին կարծիքը գիտական տվյալներով չի հաստատվում։ Բժիշկը նշել է, որ ցանկացած ալկոհոլ բացասական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա. այն մեծացնում է առիթմիայի, սրտային անբավարարության ռիսկը և առաջացնում սրտի խոռոչների ախտաբանական լայնացում։ Բժիշկը նշել է, որ գինու վնասը համեմատելի է ծայրահեղ մշակված սննդամթերքների, ավելացված շաքարի և տրանս ճարպերի ազդեցության հետ։

Փորձագետը հավելել է, որ որոշ մարդիկ արդարացնում են ալկոհոլի օգտագործումը՝ դրանում հակաօքսիդանտների պարունակությամբ։

Հակաօքսիդանտները նյութեր են, որոնք պաշտպանում են բջիջները օքսիդատիվ սթրեսի հետևանքով առաջացած վնասներից։ Դրանք իսկապես պարունակվում են խաղողի մեջ, որից գինի են արտադրում, սակայն էթանոլը դրանով ավելի շատ վնաս է պատճառում սրտին, քան օգուտ։

Պերելյոն ընդգծել է, որ հակաօքսիդանտներ կարելի է ստանալ միջերկրածովյան դիետայի ավելի օգտակար բաղադրիչներից՝ բանջարեղենից, մրգերից, ընկույզից, լոբազգիներից և ձիթապտղի յուղից։ Բժշկի խոսքով՝ այդպիսի սննդակարգը մոտ 30%-ով նվազեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը և ապահովում է սրտանոթային համակարգի աջակցությունն առանց ալկոհոլի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll