60 տարեկան չինուհին զույգ է ունեցել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով, այն բանից հետո, երբ իր միակ երեխան մահացել էր:
Ամբողջ աշխարհում շատ երկրներ եւ կլինիկաներ սահմանափակում են ԱՄԲ-ի կիրառումը, որը ինչպես հայտնի է, տարիքի հետ դառնում է քիչ արդյունավետ, ելնելով առողջ երեխաներ ունենալու տեսանկյունից:
63- ամյա Շեն Հայլինը 2009 թվականին կորցրել է իր երեսնամյա աղջկան պատահական շմոլ գազից թունավորման պատճառով, հաղորդում է Fox News-ը հղում անելով China Daily-ին:
«Ապրելու եւ միայնակությունից ազատվելու համար, ես որոշեցի եւս մեկ երեխա ունենալ, չնայած մեծ տարիքիս»,- հաղորդեց նա մամուլին:
2010 թվականի մայիսի 25-ին, 9 անց 5 րոպեին լույս աշխարհ եկան երկու աղջիկ՝ Չժի Չժին եւ Հուեյ Հուեյը, իսկ Չեն Հայլին այսպիսով նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով Չինաստանի ամենատարեց ծննդկանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր