• Latest news

Google-ը ԴՆԹ-ի անվճար հետազոտություն է առաջարկում իր՝ քաղցկեղով ախտորոշված աշխատակիցներին

7 նոյեմբերի, 2014  21:37

Սիլիկոնե հովտի հսկաները անդադար պայքար են մղում՝ տաղանդավոր ծրագրավորներին դեպի իրենց կողմը գրավելու համար: Սակայն այսօր արդեն մրցակցության ոլորտը անվճար ճաշարանին եւ գրասենյակային հարմարություններին առնչվող գայթակղություններից առողջապահության դաշտ է անցել: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «էլիտար» առողջապահությանն է վերաբերում. օրինակ՝ Apple-ում եւ Facebook-ում աշխատող կանայք իրենց ձվաբջիջներն անվճար սառեցնելու հնարավորություն ունեն: 

Google-ը եւս որոշել է հետ չմնալ վերը նկարագրված մրցավազքից եւ իր՝ քաղցկեղով ախտորոշված աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար ԴՆԹ-ի երկու տեսակի անվճար՝ 5800-7200 ԱՄՆ դոլար արժողություն ունեցող հետազոտություն առաջարկել: Դրանցից առաջինը կարծր ուռուցքների համար է, երկրորդը՝ արյան չարորակ նորագոյացությունների եւ մանկական քաղցկեղի: Հետազոտությունները օնկոլոգին լավագույն պատկերացումն են տալիս՝ հիվանդի գենետիկ պրոֆիլի եւ ակնկալվող ռեակցիայի վերաբերյալ եւ, ըստ այդմ, ամենաարդյունավետ բուժումն ընտրելու հնարավորությունն ընձեռում: Ընկերությունը մտադիր է նշված ծախսերը գալիք տարվա հունվար ամսից փոխհատուցել, հաղորդում է Medical Daily-ն:

Հատկանշական է, որ հետազոտություններն իրականացնող Foundation Medicine ընկերությունը վերջերս համաձայնագիր է կնքել մեկ այլ՝ քաղցկեղով հիվանդ մարդկանց բժշկական տվյալների վերլուծմամբ զբաղվող ընկերության՝ Cancer Outcomes Tracking and Analysis-ի (COTA Inc.) հետ՝ առաջին տիպի հետազոտության արդյունքների վերլուծման իրավունքի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Google-ի՝ անվճար ծառայությունից օգտվող աշխատակիցները կարող են անձնական տվյալների փոխանցման ռիսկի ենթարկվել (թեեւ նշվում է, որ COTA Inc.-ին տրամադրվելիք տեղեկատվությունն անանուն է լինելու):

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll