«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Արման Ծատուրյանը Ռոբոտային վիրաբուժական համակարգով երկրորդ վիրահատությունն է կատարել՝ շագանակագեղձի հեռացում։ Բուժառուի կինը պատմում է՝ իմացել են, որ ամուսնու խնդիրը լուրջ է, իմացել են նաև, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում շատ լավ բժիշկ կա՝ Արման Ծատուրյանը։ Եկել են, հանդիպել, սպասել, մինչև ռոբոտը գա։ Քանի որ ամուսինը ռոբոտով վիրահատված երկրորդ պացիենտն է, կինը կատակով ասում է՝ «Դու արծաթե մեդալ ես ստացել»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day