• Latest news

«Նաիրի» Բկ-ում կատարում են կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում նոր՝ քիչ ինվազիվ եղանակով

5 մարտի, 2026  19:30

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարում են կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում նոր՝ ավելի քիչ ինվազիվ եղանակով։ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը վերջերս վերապատրաստում է անցել Միացյալ Նահանգներում, Սան Դիեգոյի հայտնի Սկրիպս կլինիկայում, և այժմ նոր ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառում է Հայաստանում։ 

Որո՞նք են առաջային մուտքով էնդոպրոթեզավորման առավելությունները։ Նախ մկաններն ու կապանները գրեթե չեն վնասվում, քանի որ կտրվածքն անում են մկանների արանքով։ «Բիկինի» ծալքում արված կտրվածքի սպին լինում է բավականին փոքր և աննկատ։ Փափուկ հյուսվածքների քիչ վնասման արդյունքում հետվիրահատական ցավը ևս ավելի թույլ է լինում, և պացիենտի վերականգնումն ավելի արագ է ընթանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll