• Latest news

Հետազոտություն. Արդյո՞ք մսի օգտագործումը նվազեցնում է դեմենցիայի զարգացման վտանգը

12 ապրիլի, 2026  15:33

Շվեդիայի Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները 15 տարի հետևել են 60 և բարձր տարիքի ավելի քան 2100 մարդու, որոնք ի սկզբանե դեմենցիայի ախտանիշներ չեն ունեցել:

Հետազոտության հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ապոլիպոպրոտեին E (APOE) գենի վրա։ Մոլորակի բնակչության մոտ մեկ քառորդն ունի այս գենի այն տարբերակը, որը զգալիորեն մեծացնում է դեմենցիայի զարգացման վտանգը։

Գիտնականները պարզել են, որ գենի այս տարբերակը կրողներին օգտակար է մեծ քանակությամբ միս օգտագործելը։ Ըստ Euronews-ի, այս խմբի «մսակերների» մոտ դեմենցիայի զարգացման վտանգը 55%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր միս չեն կերել կամ քիչ են կերել։

Միևնույն ժամանակ, այն մարդկանց մոտ, որոնք չունեն գենի այդ տարբերակը, օգտագործած մսի քանակը վիճակագրորեն նշանակալի ազդեցություն չի ունեցել մտավոր առողջության վրա։

Այնուամենայնիվ, հետազոտողները կարևոր վերապահում են անում՝ նշանակություն ունի մսի տեսակը։ Դրական ազդեցություն է նկատվել չվերամշակված կարմիր մսի կամ թռչնամսի օգտագործման դեպքում։ Իսկ վերամշակված միսը, օրինակ՝ երշիկը կամ խոզապուխտը, եղել է վտանգի գործոն։

Բոլոր գենետիկ խմբերում այն մարդիկ, որոնք շատ վերամշակված միս են կերել, ունեցել են դեմենցիայի զարգացման ավելի բարձր վտանգ։

Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքների հիմքում կարող է լինել էվոլյուցիոն բաղադրիչը։ Գեների այն համակցությունը, որի դեպքում դեմենցիայի զարգացման վտանգը նվազում է մսի մեծ քանակությամբ օգտագործման ժամանակ, կարող է լինել գեների սկզբնական ձևը, որն առաջացել է մի քանի միլիոն տարի առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll