• Latest news

Արյան նոր թեստը երիկամային անբավարարությունը կանխատեսում է ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ

15 ապրիլի, 2026  23:36

Արյան վերլուծության առաջընթացն կլինիկական նշանների ի հայտ գալուց շատ առաջ ի վիճակի է բացահայտել երիկամային անբավարարության ամենաբարձր ռիսկի ենթակա աֆրիկյան ծագմամբ մարդկանց: Թեստը թիրախավորում է APOL1 գենի բարձր ռիսկի ենթակա տարբերակների կրողներին, որը մշակել են Փենսիլվանիայի համալսարանին առընթեր Փերելմանի բժշկական դպրոցի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Nature Medicine բժշկագիտական հանդեսում:

Առ այսօր բժիշկները հիվանդության վաղ ակտիվությունը հայտնաբերելու հուսալի մեթոդներ չեն ունեցել ՝ ստանդարտ կլինիկական պարամետրերի փոփոխությունների ի հայտ գալուց առաջ: Այս նոր մոտեցումը հնարավորություն է տալիս միջամտել վաղ փուլում, նվազեցնել հիվանդության ծանրությունը կամ նույնիսկ կանխել դրա զարգացումը որոշ բուժառուների շրջանում:

Երիկամային անբավարարությունը գրեթե չորս անգամ ավելի հաճախ է զարգանում աֆրոամերիկացիների, քան եվրոպական ծագում ունեցող մարդկանց շրջանում, մասամբ APOL1 գենի տարբերակների պատճառով: Թեև այդ գենը պաշտպանում է որոշ վարակներից, դրա որոշակի ձևեր մեծացնում են երիկամների ծանր հիվանդության վտանգը: Ընդ որում, միլիոնավոր մարդիկ նման տարբերակների կրող են, սակայն մեծ մասը չի զարգացնում հիվանդությունը, և առ այսօր գոյություն չունի որևէ միջոց կանխատեսելու, թե որ խումբն է ենթակա իրական վտանգի:

Գիտնականները վերլուծել են APOL1 բարձր ռիսկի տարբերակներ ունեցող աֆրիկյան ծագումով ավելի քան 850 մարդկանց արյան նմուշները, և հետազոտրության սկզբում ունեցել են նորմալ երիկամային ֆունկցիա։ Արյան մեջ սպիտակուցների փոքր խմբի չափումների հիման վրա նրանք մշակել են կանխատեսողական միավոր՝ երիկամային անբավարարության, երիկամային գործառույթի զգալի վատթարացման կամ մահվան ռիսկը հաջորդ տասը տարիների ընթացքում գնահատելու համար։

Արդյունքները խմբերի միջև շոշափելի տարբերություն են ցույց տվել. ամենաբարձր ռիսկի խմբում պատկանող մարդկանց ավելի քան 60%-ը տասը տարվա ընթացքում ունեցել է դիալիզ կամ փոխպատվաստում պահանջող երիկամային անբավարարություն, մինչդեռ ցածր ռիսկի խմբում այդ ցուցանիշը կազմել է 1%-ից պակաս։

Մոդելում ներառված սպիտակուցները կապված են երիկամների վնասվածքի և ֆիբրոզի հետ, ինչը ցույց է տալիս կլինիկական նշանների ի հայտ գալուց առաջ վաղ կենսաբանական փոփոխությունները հայտնաբերելու թեստի կարողությունը։

Արդյունքները հաստատվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անկախ ընտրանքներում, որտեղ նոր մեթոդը մշտապես գերազանցել է գոյություն ունեցող կանխատեսման գործիքներին։

Գիտնականների կարծիքով՝ թեստը կարող է կիրառվել կլինիկական պրակտիկայում՝ մոնիթորինգի և բուժման ռազմավարությունները ուղղորդելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով APOL1-ին առնչվող հիվանդությունները թիրախավորող նոր դեղամիջոցների մշակումը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այդ գենետիկական տարբերակների վնասակար ազդեցություններն արգելափակող փորձարարական նյութերին։

Գիտնականների թիմն այժմ աշխատում է թեստը կլինիկական պրակտիկայում ներդնելու և ուսումնասիրելու ուղղությամբ, թե ինչպես այն կարող է օգտագործվել բուժառուների ապաքինման և ապագա կլինիկական փորձարկումներ պլանավորելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll