• Latest news

Ուղեղն «ամեն ինչ չէ, որ հիշում է». հայտնաբերվել է ալկոհոլային կախվածության ռիսկի գործոն

21 ապրիլի, 2026  20:38

Clinical Psychological Science բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների հիշողության աշխատանքի առանձնահատկությունները կարող են կապված լինել ալկոհոլային կախվածության զարգացման ռիսկի հետ:

Գիտնականները պարզել են, որ երիտասարդ չափահասների մի մասի մոտ ալկոհոլի օգտագործմանն առնչվող հիշողությունները ձևավորվում են այլ կերպ, և դա կարող է ուժեղացնել հակումը հետագա օգտագործման նկատմամբ:

Աշխատանքը կենտրոնացած է հիշողության մեխանիզմների, մասնավորապես՝ այսպես կոչված «հիշողությունների վերարտադրման» ՝ իրադարձությունների մանրամասները ճշգրիտ վերականգնելու կարողության վրա: Հետազոտողները պարզել են, որ կախվածության բարձր ռիսկ ունեցող մարդկանց շրջանում այդ գործընթացը կարող է թուլացած լինել, մինչդեռ (առանց մանրամասների) «ծանոթ լինելու» ընդհանուր զգացողությունը պահպանվում է:

Դա նշանակում է, որ նման մարդիկ կարող են ավելի վատ զանազանել ոգելից խմիչքի օգտագործման կոնկրետ իրավիճակները, բայց միևնույն ժամանակ պահպանել փորձից ստացած ընդհանուր դրական զգացողությունը: Արդյունքում ձևավորվում է հիշողությունների աղավաղված պատկեր. բացասական կամ չեզոք մանրամասները «ջնջվում են», իսկ ընդհանուր տպավորությունը մնում է ավելի բարենպաստ, ինչը կարող է նպաստել կրկնակի օգտագործմանը:

Հետազոտությանը մասնակցել են երիտասարդ չափահասներ, որոնց մոտ գնահատվել են ինչպես ճանաչողական (կոգնիտիվ) ֆունկցիաները, այնպես էլ ոգելից խմիչքի օգտագործմանն առնչվող վարքագծային գործոնները: Գիտնականները կիրառել են հիշողության հատուկ թեստեր, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել ճշգրիտ հիշելու և ընդհանուր ճանաչման գործընթացները:

Արդյունքները ցույց են տվել, որ հիշողությունների մանրամասն վերարտադրման կարողության անկումը պայմանավորված է ալկոհոլի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր մակարդակով: Հեղինակների կարծիքով՝ դա կարող է լինել կարևոր ճանաչողական մեխանիզմ, որը նախկինում թերագնահատվել է կախվածության համատեքստում:

Հետազոտողները շեշտում են, որ ստացված տվյալները ուղղակի պատճառահետևանքային կապ չեն նշանակում, սակայն նոր ուղղություն են բացում ուսումնասիրության համար. եթե հիշողությունն իսկապես ազդում է կախվածության ձևավորման վրա, ուրեմն ճանաչողական գործընթացների հետ աշխատանքը կարող է կանխարգելման և ապաքինման մաս դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll