• Latest news

Մանկության տարիներին մաքուր ջրի սպառումը մի քանի ամսով երկարացնում է կյանքի տևողությունը․ AJHE

21 մայիսի, 2026  17:32

American Journal of Health Economics ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը փաստում է, որ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում խմելու ջրի զտման քաղաքային համակարգերի ներդրումը չափելի ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի տևողության վրա, հատկապես նրանց, ովքեր դրանից օգտվել են վաղ տարիքում։

Գիտնականները եզրակացնում են, որ մանկության տարիներին մաքուր ջրի հասանելիությունը կապված է չափահաս տարիքում կյանքի տևողության փոքր, բայց վիճակագրորեն զգալի աճի հետ, որը գնահատվում է մոտ մի քանի ամիս։

Աշխատանքը հիմնված է 1975-ից 2005 թվականների միջև ծնված տղամարդկանց մահացության պատմական տվյալների վերլուծության վրա՝ օգտագործելով ԱՄՆ Սոցիալական ապահովագրության վարչության Death Master Files տվյալների բազան։ Հետազոտողները համադրել են ծննդյան վայրն ու տարեթիվը քաղաքներում ջրի զտման համակարգերի ներդրման տվյալների հետ, որպեսզի գնահատեն ջրի որակի բարելավման երկարաժամկետ հետևանքները։

Արդյունքները ցույց են տալիս, որ խմելու ջրի զտման քաղաքային համակարգերը տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կարող էին երկարացնել մոտ 3,2 ամսով: Գիտնականները նշում են, որ այս էֆեկտը կապված է ոչ միայն մանկական տարիքում վարակիչ հիվանդությունների անմիջական նվազման, այլև երկարաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքների հետ:

20-րդ դարի կեսերի (1950–1970 թթ.) մարդահամարի տվյալների լրացուցիչ վերլուծությունը ցույց է տալիս, որ վաղ տարիքում ջրի որակի բարելավումը կարող է նպաստել կրթական մակարդակի և եկամուտների աճին, ինչն իր հերթին դրական է անդրադարձել առողջության և կյանքի տևողության վրա: Բացի այդ, հետազոտողները կապ են հայտնաբերել մաքուր ջրի վաղ հասանելիության և երիտասարդ տարիքում ավելի բարձր հասակի ու ավելի լավ կոգնիտիվ ցուցանիշների միջև:

Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ այս հետազոտությունը տեղավորվում է ավելի լայն գիտական ծրագրի շրջանակում, որն ուսումնասիրում է վաղ մանկության պայմանների ազդեցությունը առողջության և մահացության վրա:

Այդ ծրագրի շրջանակում նախկինում նաև ապացուցվել էր, որ, օրինակ, 20-րդ դարի սկզբին ԱՄՆ հարավային նահանգներում անկիլոստոմոզի դեմ պայքարի արշավը կարող է մոտ 1,3 ամսով երկարացնել դրա ազդեցությանը ենթարկված մարդկանց կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll