• Latest news

1972-2019 թվականներին տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազել է 54%-ով. The Guardian

9 հուլիսի, 2026  12:41

Վերջին 50 տարվա ընթացքում տղամարդկանց տեստոստերոնի միջին մակարդակը կրճատվել է գրեթե կիսով չափ: Այս մասին, հղում անելով Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության եվրոպական միությանը, հայտնում է The Guardian պարբերականը:

Ըստ այն տվյալների, որոնք ներկայացվել են Լոնդոնում միության ամենամյա համաժողովի ժամանակ, 1972-ից մինչև 2019 թվականը տղամարդկանց տեստոստերոնի ընդհանուր մակարդակը նվազել է 54%-ով: Այդ եզրակացությունը հիմնված է Իսրայելից, Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից և Դանիայից 118 հազար մարդու տվյալների հետազոտության վրա:

Իսրայելցի պրոֆեսոր Հագայ Լևինը նշել է, որ տեստոստերոնի ընդհանուր մակարդակի հայտնաբերված տարեկան ավելի քան 1% նվազումը պատահականություն կամ վիճակագրական սխալ չէ:

Հետազոտողների կարծիքով՝ 2000 թվականից ի վեր տղամարդկանց տեստոստերոնի մակարդակի նվազման տեմպերը, դատելով ամեն ինչից, արագացել են: Դրան կարող են նպաստել տարբեր կենցաղային իրերում պարունակվող վնասակար քիմիկատները և գլոբալ տաքացումը:

Ընդ որում, հետազոտություններում հաշվի չի առնվել ճարպակալման գործոնը, չնայած այն հանգամանքին, որ այն ուղղակիորեն կապված է տեստոստերոնի մակարդակի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll