• Latest news

Ձեռքերը չորացնող սարքը կարող է շրջակա օդի աղտոտմա՞ն հանգեցնել

22 նոյեմբերի, 2014  20:58

Ո՞րն էլ ավելի լավ՝ զուգարանի թղթե սրբի՞չը, թե՞ աղմկոտ չորացնող սարքը: Շատերին կարող է թվալ, թե ճիշտ պատասխանը երկրորդն է, սակայն ոչ՝ առողջությանը վերաբերող տեսանկյունից: 

Լիդսի համալսարանականներն այն եզրահանգմանն են եկել, որ հիշյալ սարքերը կարող են հանրային զուգարանի տարածքում մանրէների տարածման պատճառ դառնալ: Գիտնականները հետազոտության մասնակիցների ձեռքերին անվնաս մանրէներ են տեղակայել՝ պարզելու համար, թե տվյալ դեպքում զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը ոչ այնքան լավ լվանալու պրակտիկան ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ, հաղորդում է FoxNews-ը:

Մասնակիցներին այնուհետեւ առաջարկվել է չորացնել ձեռքերը՝ սարքի կամ թղթե սրբիչի միջոցով: Ավելի ուշ հետազոտության հեղինակները դեն նետված սրբիչների եւ չորացնող սարքի շուրջ գտնվող տարածքներում առկա օդի ուսումնասիրություն են կազմակերպել ՝ պարզելու համար, որ չորացնող սարքի շրջակայքում, ի համեմատություն թղթե սրբիչների, 27 անգամ շատ մանրէներ կարելի է գտնել: Բացի այդ, նաեւ օդի չափազանց արագ հոսքի եւ ոչ այնքան արագ, բայց տաք հոսքի շնորհիվ չորացնող սարքերն են համեմատության ենթարկվել, ինչի արդյունքում պարզվել է, որ առաջին դեպքում էլ 4,5 անգամ շատ մանրէներ կարելի է գտնել:

Ընդ որում, վերը նկարագրված պատկերն անփոփոխ է մնում՝ մինչեւ 3 մ հեռավորության համար: Մանրէների մոտ կեսը չորացնող սարքի օգտագործումից 5 րոպե անց էլ շարունակում են օդում մնալ, իսկ դրանց մի մասին անգամ հաջողվում է մինչեւ 15 րոպե տեւողությամբ «սավառնել»: 

«Այնպես որ հաջորդ անգամ հանրային զուգարանում սարքի միջոցով ձեռքերը չորացնելիս հիշեք, որ… հենց այդ պահին ուրիշի ձեռքերից տարածված մանրէները կարող են Ձեր մարմնի վրա ապաստան գտնել», - մեկնաբանել է գիտահետազոտական խմբի անդամներից մեկը:

Գիտնականների համոզմամբ, հատկապես օդի չափազանց արագ հոսքով ձեռքերը չորացնող սարքերը չպետք է բուժհաստատություններում կիրառություն գտնեն, քանի որ ակնհայտորեն օդի միկրոբային աղտոտմանն են նպաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել