• Latest news

Խաղողն ու հապալասն օգնում են անոթներին և կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը․ Nutrients

29 հուլիսի, 2026  14:42

Խաղողի, հապալասի և դրանցում պարունակվող բնական միացությունների կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել սրտանոթային համակարգի առողջության բարելավմանը։ Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ վերլուծելով տասնյակ կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Աշխատությունը հրապարակվել է «Nutrients» ամսագրում։

Ակնարկի հեղինակներն ուսումնասիրել են 37 գիտական աշխատանքների տվյալներ, որոնք նվիրված են խաղողի, հապալասի և դրանցում պարունակվող պոլիֆենոլների՝ բնական հակաօքսիդանտների ազդեցությանը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վրա։

Որակյալ հետազոտությունների մեծ մասում այս մթերքների կամ դրանց էքստրակտների օգտագործումը կապված է եղել արյան անոթների վիճակի բարելավման, արյան ճնշման իջեցման, բորբոքային գործընթացների և օքսիդատիվ սթրեսի նվազման հետ։ Որոշ աշխատություններում արձանագրվել է նաև խոլեստերինի մակարդակի բարելավում։

Հատուկ հետաքրքրություն են առաջացրել խաղողի մուգ տեսակներն ու հապալասը, որոնք հարուստ են անտոցիաններով և ռեսվերատրոլով։ Այս նյութերն օգնում են նվազեցնել բորբոքումները, պաշտպանել բջիջները վնասվածքներից և պահպանել անոթների նորմալ աշխատանքը։

Միևնույն ժամանակ, հեղինակները ընդգծում են, որ առկա տվյալները դեռևս բավարար չեն պնդելու համար, թե խաղողի կամ հապալասի օգտագործումը նվազեցնում է ինֆարկտի, ինսուլտի կամ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը։

Բացի այդ, փորձարկումների մեծ մասն անցկացվել է ոչ թե թարմ հատապտուղներով, այլ խտացված մզվածքներով ու կենսաակտիվ հավելումներով։

Գիտնականների կարծիքով՝ անհրաժեշտ են առավել լայնամասշտաբ և երկարատև կլինիկական հետազոտություններ, որպեսզի հաստատվի սրտի առողջության վրա թարմ խաղողի և հապալասի կանոնավոր օգտագործման երկարաժամկետ ազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll