ԱՄՆ-ի մոլեկուլային կենսաբանները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձանց մոտ արտասովոր հաճախականությամբ հանդիպում է 107 էպիգենետիկ նշիչների հավաքածու, որը կարգավորում է ուղեղի նեյրոններում չորս տասնյակ գեների աշխատանքը և ազդում հիվանդության ախտանիշների վրա։ Դրանց առկայությունը պետք է հաշվի առնել դեմենցիայի վաղ ախտորոշման ժամանակ, գրում են հետազոտողները «Nature Aging» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։
«Մեզ հաջողվեց միանգամից հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության հետ կապված 107 էպիգենետիկ նշիչ, ընդ որում՝ դրանցից 12-ն ազդում էին դրա առնվազն երկու կամ ավելի բնորոշ ախտաբանությունների վրա։ Միանգամից 38-ը հաստատվեցին տվյալների այլ հավաքածուների վերլուծության ընթացքում, ինչպես նաև ցույց տրվեց, որ նշիչների այս հավաքածուն կարելի է օգտագործել Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման և դրա ծանր ձևերի զարգացման ռիսկի գնահատման համար»,— գրում են հետազոտողները։
Հարավային Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Չժաո Ցզինյինի ղեկավարությամբ ամերիկացի մոլեկուլային կենսաբանների խումբն այս հետազոտությունն արել է Ալցհեյմերի հիվանդության զարգացման և առաջխաղացման գործում էպիգենետիկ գործոնների դերի ուսումնասիրմանն ուղղված լայնամասշտաբ հետազոտության շրջանակում։ ԴՆԹ-ի «փաթեթավորման» կառուցվածքում տարբեր նշիչներն ու առանձնահատկությունները շատ ուժեղ ազդեցություն ունեն մեծ թվով գեների ակտիվության վրա, և գիտնականներին վաղուց է հետաքրքրում, թե այս նշիչների ավելացման և հեռացման գործընթացում խափանումները ինչպես կարող են ազդել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա։
Այս խնդրի լուծման համար պատրաստվել է Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների հարճակատային կեղևի 1.25 հազար նմուշների հավաքածու, դրանցից արտահանվել են ԴՆԹ-ի թելիկները և ուսումնասիրվել է ավելի քան 930 հազար կետային էպիգենետիկ նշիչների կառուցվածքը։ Այս տվյալները կենսաբանները համադրել են տվյալ հիվանդության մեծ թվով բիոմարկերների, ինչպես նաև դրա ախտանիշների հետ, ինչը թույլ է տվել ի հայտ բերել հիվանդությունն կրողներին բնորոշ տարբերություններ ԴՆԹ-ի «փաթեթավորման» կառուցվածքում։
Ընդհանուր առմամբ, հետազոտողներին հաջողվել է բացահայտել միանգամից 107 էպիգենետիկ նշիչ, որոնք այս կամ այն կերպ կապված էին Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության, դրա կրողների ուղեղի բջիջներում բետա-ամիլոիդի և տաու-սպիտակուցի կուտակման, ինչպես նաև դրա այլ ախտաբանությունների հետ։ Գիտնականներն այս վերլուծությունը կրկնել են ևս մեկ տվյալների հավաքածուի համար, որը ներառում էր 139 պացիենտի գենետիկական տվյալներ, ինչը հաստատել է Ալցհեյմերի հիվանդության և 38 էպիգենետիկ նշիչների միջև կապը։
Պրոֆեսոր Չժաո Ցզինյինի խոսքով՝ ԴՆԹ-ի «փաթեթավորման» կառուցվածքի այս առանձնահատկություններն ազդում էին 67 գեների ակտիվության վրա, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ APOE, ANK1, LPP, RIN3 և JADE2 հատվածները, նախկինում արդեն կապվել էին Ալցհեյմերի հիվանդության հետ։ Սա նշանավորում է էպիգենետիկ գործոնների պոտենցիալ կարևոր դերը այս հիվանդության զարգացման գործում, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել դրա ախտորոշման և Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեխանիզմների հետագա ուսումնասիրության ժամանակ, եզրափակել են գիտնականները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day