Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ մարդու մոտ «Շամոնդա» վիրուս է հայտնաբերվել։ Վարակված պացիենտը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։
«Մինչ այժմ համարվում էր, որ «Շամոնդա» վիրուսը մարդկանց չի փոխանցվում։ Հետևաբար, սա մարդու օրգանիզմում վիրուսի հայտնաբերման առաջին արձանագրված դեպքն է… Հիվանդը մահացել է հոկտեմբերի սկզբին»,- ասված է հայտարարության մեջ։
Մահացածն ունեցել է իմունային համակարգի ծանր անբավարարություն։ Ըստ նախնական վարկածի՝ Ֆրանսիայի արևելքում գտնվելու ժամանակ նրան վարակակիր մոծակ է խայթել․ այդ նույն տարածքում դեռ գարնանն ու ամռանն էին կենդանիների շրջանում վարակի դեպքեր արձանագրվել։
Իշխանությունները հավաստիացնում են, որ այս պահին հանրային առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։
«Շամոնդա» վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ականների կեսերին՝ Նիգերիայում։ Այն տարածվում է միջատների խայթոցով և ախտահարում է հիմնականում խոշոր եղջերավոր անասուններին՝ կենդանիների մոտ տենդ առաջացնելով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day