• Latest news▼

Նուբար Աֆեյանի ընկերությունը փորձարկել է մաշկի քաղցկեղի դեմ պատվաստանյութը. հիվանդության կրկնությոան վտանգը նվազել է 42%-ով

23 հոկտեմբերի, 2026  20:56

Ամերիկյան Moderna և Merck դեղագործական ընկերությունները հայտնել են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի վտանգավոր ձևի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին:

Ավելի քան 1100 բուժառուների մասնակցությամբ հետազոտության արդյունքներով՝ պատվաստանյութի համադրումը Keytruda դեղամիջոցի հետ հիվանդության կրնության  կամ մահվան հարաբերական վտանգը նվազեցրել է 42%-ով, իսկ հեռավոր մետաստազների հայտնվելու կամ մահվան վտանգը՝ 38%-ով: Հետազոտության արդյունքները նախատեսվում է ներկայացնել Մադրիդում Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերության կոնգրեսում, գրում է գերմանական Bild պարբերականը:

Պատվաստանյութի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է անհատապես յուրաքանչյուր բուժառուի համար՝ նրա ուռուցքի գենետիկական մուտացիաների հիման վրա: Պատրաստուկը պետք է իմունային համակարգին սովորեցնի ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

Բուժումից երկու տարի անց Keytruda-ի հետ պատվաստանյութ ստացած բուժառուների ավելի քան 82%-ը ողջ է մնացել առանց հիվանդության կրկնության: Ստուգիչ խմբում, որտեղ կիրառել են Keytrud»-ն պլացեբոյի հետ, այդ ցուցանիշը կազմել է 70%:

Նոր թերապիան նախատեսված է այն բուժառուների համար, որոնց մելանոման արդեն հեռացվել է վիրահատական ճանապարհով, որպեսզի կանխվի հիվանդության վերադարձը: Դա քաղցկեղի դեմ կանխարգելիչ պատվաստում չէ:

Պատրաստուկը դեռևս մնում է փորձարարական և լայն կիրառման թույլտվություն չի ստացել, որի պատճառով Գերմանիայի և այլ երկրների բժշկական հաստատություններում դրա հայտնվելու ժամկետներն անհայտ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll