• Latest news▼

Սննդաբանները նշել են կարմիր մսի՝ սրտի համար օգտակար փոխարինողի մասին

6 նոյեմբերի, 2026  20:40

Լոբին կարող է իջեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը և դառնալ կարմիր մսի օգտակար այլընտրանքը հագեցած ճարպերի ցածր պարունակության շնորհիվ։ Այս մասին ԱՄՆ սննդաբաններ Ալիսա Պաչեկոն և Դրյու Ռոզալեսը նշել են Eating Well պարբերականի հարցազրույցում։

Պաչեկոյի խոսքով՝ մեկ բաժակ եփված լոբու մեջ պարունակվում է մոտ 15 գրամ սպիտակուց, 13 գրամ բջջանյութ և առնվազն 1 գրամ ճարպ։

«Լոբազգիները կարող են փոխարինել կարմիր մսի մի մասին սննդաբաժնում՝ օգնելով ստանալ սպիտակուցի անհրաժեշտ քանակությունն առանց հագեցած ճարպերի ավելցուկի։ Վերջինների ակտիվ սպառումը կապված է «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ, որը կարող է նստել անոթների պատերին»,- նշել է փորձագետը։

Հագեցած ճարպերը լիովին «հագեցած» են ջրածնով, ինչը դրանք դարձնում է պինդ և, եթե չափից շատ օգտագործվեն, կարող են վնասել արյան անոթները: Չհագեցած ճարպերն ունեն ծալքեր իրենց մոլեկուլյար կառուցվածքում (կրկնակի կապեր), ինչը դրանք պահում է հեղուկ վիճակում և համարվում է սրտի համար առողջարար. այս ճարպերը պահպանում են բջջային թաղանթների առաձգականությունը, բարելավում են ուղեղի գործառույթը և պայքարում բորբոքման դեմ։

Պաչեկոն նշել է, որ կարմիր մսի փոխարինումը լոբազգիներով համապատասխանում է միջերկրածովյան դիետայի սկզբունքներին, որը շեշտը դնում է սպիտակուցի բուսական աղբյուրների վրա՝ ընկույզ, սերմեր և հացահատիկներ, ինչպիսին են բլղուրը և կինոան։

Բժիշկ Ռոզալեսը հավելել է, որ լոբու կանոնավոր օգտագործումը կապված է ոչ միայն սրտի առողջության համար օգտակար հատկությունների, այլև 2-րդ տեսակի դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների և կոգնիտիվ անկման ռիսկի նվազման հետ: Նա միջերկրածովյան դիետան անվանել է ամենաշատ ուսումնասիրված սննդակարգերից մեկը։

Սննդաբանի խոսքով՝ լոբին պետք է ներառվի սննդակարգում շաբաթական առնվազն երեք անգամ: Այն կարող է ավելացվել ապուրներին և աղցաններին, օգտագործվել որպես խավարտ կամ օգտագործվել անմիջապես որպես մսի փոխարինող որոշ կերակրատեսակներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll