• Latest news

Հիվանդանոցներ առանց ծխախոտի ծխի կամ Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փորձը

13 դեկտեմբերի, 2014  17:53

Եվրոպական տարածաշրջանի մասշտաբով Հայաստանում տղամարդկանց շրջանում գրանցված է ծխելու ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Այս մասին ասվում  է BMC Cancer ամսագրում հրապարակված հայ բժիշկների կատարած ուսումնասիրության մեջ։

Հետազոտությունը նվիրված է բժշկական հաստատություններում ծխելու արգելքի վերաբերյալ անհետեւողականության խնդիրների լուծման մոդելի զարգացմանն ու ներդրմանը։ Այս նպատակով ընտրվել է Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

Ինչպես ասվում է հետազոտության մեջ, ծխելու դեմ տարվող քաղաքականությունը, ուղղված  բնակչության նկատմամբ պասիվ ծխելու ազդեցության նվազեցմանը, չափանիշ է համարվում աշխարհի շատ երկրների հիվանդանոցներում։ Չնայած այն փաստին, որ 2005 թվականից Հայաստանում ծխելն արգելված է բուժհաստատություններում, այս արգելքի կիրառման մակարդակը ցածր է եղել  մեխանիզմների իրականացման և հսկողության բացակայության, ինչպես նաեւ ծխելու սոցիալական թույլատրելիության պատճառով։

Ուսումնասիրությունները հիմնված են աշխատակիցների հարցումների եւ տվյալ հաստատությունում միջոցառումից առաջ եւ հետո օդում մասնիկների եւ նիկոտինի առկայության օբյեկտիվ չափումների վրա։ Հիվանդանոցի անձնակազմի հետ համագործակցությամբ իրականացված միջոցառումը ներառում էր  պասիվ ծխելու ռիսկերի վերաբերյալ քարոզարշավ, առանց ծխելու  միջավայրի և  ինստիտուցիոնալ ունակության ստեղծում ծխելու հսկողության վերաբերյալ կադրային անձնակազմի պատրաստման միջոցով։

Հարցման արդյունքները ցույց են տվել հաստատություններում օդի որակի զգալի բարելավում, պասիվ ծխելու ռիսկի նվազեցում և ծխելու դեմ տարվող քաղաքականության մասին աշխատակիցների իրազեկության մակարդակի բարձրացում։

Հիվանդանոցի վարչության և անձնակազմի համագործակցությամբ իրականացված երեք մասից բաղկացած միջոցառումը եղել է արդյունավետ հիվանդանոցում պասիվ ծխելու ռիսկի նվազեցման առումով։

Այս մոդելը կարող է նպաստել ծխելու իրավիճակի բարելավմանը եւ դառնալ առանց ծխախոտի ծխի հիվանդանոցներ ունենալու առաջին քայլը։ Այն կարող է նաեւ մոդել ծառայել անցումային տնտեսություն ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որոնք չեն կարող իրականացնել համապատասխան ծխելու դեմ պայքարի քաղաքականություն։

Հետազոտությունն իրականացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման ու զարգացման կենտրոնը՝ համագործակցելով Ջոնս Հոփկինսի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll