• Latest news

Առիթմիայի բուժման նոր, արդյունավետ մեթոդ «Մալաթիա» բժշկական կենտրոնում

26 դեկտեմբերի, 2014  20:07

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում կատարվեց եւս մեկ սրտի նվազ ինվազիվ վիրահատություն։ Երիտասարդ հիվանդ աղջկա մոտ անգիոգրաֆիկ հետազոտությամբ ախտորոշվեց հանգուցային տախիկարդիա, ինչից հետո կատարվեց այսպես կոչված աբլյացիա՝ սրտի վնասված կետերի այրում։

Մոսկվայից ժամանած ինվազիվ առիթմոլոգ Կարապետ Դավթյանը գրանցեց խնդիրը՝ 230 սրտի զարկ մեկ րոպեում, այսինքն՝ հիվանդն ունի պարոքսիզմալ առիթմիա։

Ինչո՞ւ է առաջանում սրտի ռիթմի այս խանգարումը: Մարդու առողջ սրտում գոյություն ունի էլեկտրական իմպուլսների փոխանցման մեկ ուղի, իսկ այս հիվանդության դեպքում էլեկտրական իմպուլսները փոխանցվում են նաեւ կողմնակի ուղիներով։ Այդ կողմնակի ճանապարհները փակելու համար «սխալմամբ» հաղորդիչ դարձած կետերը այրում են։

Աբլյացիա կոչվող եղանակը բավականին նոր է, բայց այնքան արդյունավետ, որ բժիշկները հիմնականում հրաժարվում են առիթմիայի ավանդական դեղորայքային բուժման մեթոդներից՝ նախապատվությունը տալով վիրահատության այս ձեւին։

Ինչպես էկրանի վրա ցույց տվեց Կարապետ Դավթյանը, անրակից մտցրած կաթետերն ու  աճուկից մտցրած կաթետերներից մեկը ախտորոշման համար են, իսկ աճուկից մտցրած երկրորդ կաթետերը՝ այրող էլեկտրոդն է։

Նշենք, որ Կարապետ Դավթյանը պարբերաբար այցելում է «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն եւ վիրահատություններ է կատարում կենտրոնի բժիշկներ Արման Դանոյանի, Սերգեյ Բարսամյանի եւ Հերմինե Պողոսյանի հետ:

Ինչպես հայտնեց Արման Դանոյանը, Կ. Դավթյանը կենտրոնի բժիշկներին օգնում է կատարել բարդ վիրահատություններ։ Այս վերջին այցի ժամանակ երեք օրերի ընթացքում կատարվել է 20–ից ավելի վիրահատություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է