• Latest news

Քաղցկեղի ավելի քան 40% դեպքերը հնարավոր է կանխել. գիտնականներ

27 դեկտեմբերի, 2014  15:57

Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտության կենտրոնի եւ Լոնդոնի Queen Mary համալսարանի գիտնականների կարծիքով Մեծ Բրիտանիայում քաղցկեղի ավելի քան 600 հազար դեպքից  վերջին հինգ տարիներին հնարավոր կլիներ խուսափել, եթե մարդիկ հետեւեին ավելի առողջ կենսակերպի:

Այսպես, ծխելը մնում է երկրում քաղցկեղի ամենամեծ կանխարգելելի պատճառը: Ծխախոտի կախվածության պատճառով Մեծ Բրիտանիայում վերջին հինգ տարիներին գրանցվել է ուռուցքների ավելի քան 314 000 դեպք, որը կազմում է բոլոր չարորակ նորագոյացությունների 5-րդ մասը:

Քաղցկեղի ավելի քան 145 000 դեպք էլ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ հիվանդության զոհերը հետեւեին իրենց առողջությանն ու կարմիր մսի, ինչպես նաեւ աղի փոքր քանակությամբ հավասարակշռված դիետաների: Այդ դիետաները պետք է ընդգրկեն մեծ քանակության բանջարեղեն, մրգեր եւ բջջանյութ:

Առողջ մարմնի զանգվածի պահպանումը կարող էր կանխել քաղցկեղի եւս 88 000 դեպք: Ալկոհոլից կախվածությունը, արեւից մաշկի պաշտպանությունը եւ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունն իրենց հերթին կարող էին երկրում վերջին հինգ տարիներին քաղցկեղի տասնյակ հազարավոր դեպքեր կանխել:

«Ոչ մի կասկած չկա, որ ապրելակերպի որոշակի փոփոխությունները կհանգեցնեն քաղցկեղի առաջացման հավանականության զգալի նվազեցմանը,- ասում է հետազոտության պրոֆեսոր Մաքս Պարկինը:- Աշխարհում կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս քաղցկեղի միեւնույն պատճառները: Իհարկե, ամեն մեկս մտադիր է ամանորյա արձակուրդներին ինչ-որ քաղցրավենիքով հյուրասիրվել, այդ իսկ պատճառով մենք տորթեր կամ գինի չենք արգելում: Սակայն Ամանորը հարմար ժամանակ է առաջիկա տարում ավելի առողջ կյանք վարելու մասին մտածելու համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել