Քաղցկեղի տեսակների մեծ մասի առաջացման պատճառը զուտ պատահականություն է, այլ ոչ հանրահայտ ռիսկի գրծոններով։ Այսպիսի եզրահանգման են եկել Ջոն Հոպկինսի համալսարանի եւ Բլումբերգի հանրային առողջության ինստիտուտի գիտնականները։ Նրանց ստացված արդյունքների համաձայն, քաղցկեղի տեսակների երկու երրորդը պատահական մուտացիաներով են պայմանավորված։ Փաստացի, քաղցկեղի դեպքերի մեծամասնությունը ճակատագրի քմահաճույքից է կախված, այլ ոչ սխալ ապրելակերպի կամ էլ ժառանգականության, ինչպես նախկինում էին կարծում։
Հայտնի է, որ մարդկային օրգանիզմում վնասված բջիջները անդադար փոխարինվում են նոր բջիջներով։ Սակայն բջջի յուրաքանչյուր տրոհման ժամանակ առկա է վտանգավոր մուտացիայի ռիսկը, ինչի հետեւանքով բջիջը կարող է քաղցկեղային դառնալ։ Գիտնականները հաշվել են, որ քաղցկեղի դեպքերի երկու երրորդը հենց այդ պատահական մուտացիաներով են պայմանավորված, այլ ոչ արտաքին գործոններով։
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Քրիստիան Թոմասետին կարծում է, որ կանխարգելումը ի զորու չէ հաղթահարել քաղցկեղի այդ տեսակները։
«Եթե քաղցկեղային հիվանդությունների երկու երրորդը բացատրվում է բջջի տրոհման ժամանակ ԴՆԹ–ի պատահական մուտացիաներով, ապա իմաստ ունի մեր ջանքերը կենտրոնացնել քաղցկեղի վաղ հայտնաբերման վրա, երբ բուժման հավանականությունը բարձր է», – ասել է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day