• Latest news▼

Դրական տրամադրվածությունը ուժեղացնում է միգրենի դեմ հաբերի արդյունավետությունը

10 հունվարի, 2014  12:19

Հիվանդների սպասումները կարող են մեծ ազդեցություն ունենալ իրենց ինքնազգացողության վրա միգրենի բուժումից հետո: Այսպիսի եզրակացության են եկել Բոսթոնի գիտնականները իրականացրած հետազոտությունից հետո, որին մասնակցել են 66 մարդ:

Նրանք նպատակ էին դրել պարզել, թե ինչքանով է գլխացավի թեթեւացումը պայմանավորված անմիջականերոն դեղով կամ պլացեբոյի՝ դրական հավատի ամոքիչ ուժի արդյունավետությամբ:

Ահա ինչպես է դա աշխատում. առաջին հերթին պարբերաբար միգրենով տառապող հիվանդները համաձայնեցին հրաժարվել ցավազրկող հաբերի ընդունումից նոպաներից մեկի ժամանակ: Միեւնույն ժամանակ նրանք գրանցում էին իրենց ախտանշանները՝ մյուս նոպաների հետ համեմատելու համար, տեղեկացնում է Fox News-ը։

Այնուհետեւ միգրենի հաջորդական վեցը նոպաների ժամանակ հիվանդներին ծրարի մեջ  հաբ էին տալի, որտեղ կար նաեւ բժշկի գրառումը։ Մի շարք դեպքերում գրառման մեջ ասվում էր, որ դա միգրենի դեմ դեղահաբ է ՝ «Ռիզատրիպտան» (rizatriptan)՝ դրական հաղորդագրություն: Մյուս դեպքերում ասվում էր, որ դա պլացեբո է՝ անպիտան դեղահաբ: Երբեմն հաղորդագրությունը չեզոք է եղել՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Երբեմն բժշկի նշումները ճիշտ են եղել. ասվում էր, որ դա ռիզատրիպտին է, եւ այնտեղ իրականում ռիզատրիպտին է եղել: Երբեմն դա այդպես չի եղել, քանի որ հաբերը թաքուն կերպով փոխվել են:

Իհարկե միգրենի դեմ իրական հաբերը ավելի լավ են աշխատել, քան պլացեբոն: Բայց տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր իմացել են, որ պլացեբո են ընդունում, հաղորդել են ցավի թեթեւացման մասին:

«Ինչքան շատ ենք մենք հիվանդին դրական հաղորդագրություններ ուղարկել, այդքան ավելի շատ է եղել պլացեբոի ազդեցությունը»,- ասաց Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թեդ Կապչուկը, ով Beth Israel Deaconess բոսթոնյան հիվանդանոցում գլխավորել է  նոր հետազոտությունը:

Բժշկի կարծիքով սա միայն հոգեբանական արդյունք չէ, քանի որ դեղն ընդունելու արարողությունը կարող է որոշակի ենթագիտակցական զգացողություն առաջացնել, ինչի  շնորհիվ էլ հիվանդի վիճակը կարող է լավանալ, նույնիսկ եթե նա իմացել է , որ կեղծ դեղ է ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll