• Latest news

«Խելացի» սպորտային շապիկը հետեւում է տիրոջ առողջությանը

13 հունվարի, 2014  15:14

Ֆրանսիական ընկերությունը ստեղծել է «խելացի» շապիկ,  որը հետեւում է իր տիրոջ առողջական վիճակին:  Շապիկն այդ եզակի հատկությունները ձեռք է բերել միկրոտվիչնեչով գործվածքի շնորհիվ, որը ունակ է հայտնաբերել հոգնածության եւ ախտաբանության առաջին իսկ նշանները:

Ֆրանսիացի գիտնականների այս հայտնագործության  մասին հայտնի է  դարձել հունվարին Լաս Վեգասում անցկացվող  ամենամյա էլեկտրոնիկայի սպառողների Միջազգային ցուցահանդեսի (Consumer Electronics Show)  ժամանակ, տեղեկացնում է News-ը։

Մշակողների խոսքով, նոր գործվածքը չափում է մարմնի ջերմաստիճանը, սրտի կծկումների հաճախությունը, շարժման արագությունը, ինչպես նաեւ որոշում է գտնվելու վայրը:

«Այս գործվածքը կարող է օգտագործվել ցանկացած հագուստ կարելու համար՝ ձեռնոց, վերնաշապիկ կամ տաբատ,- ասում է  City Zen ընկերության գործադիր տնօրեն Գիլբերտ Ռեվիլլոնը.-  մեզ առաջին անգամ հաջողվեց  հյուսվածքի մեջ տվիչ ներդնել  եւ դրանով համատեղել երկու ճյուղեր»:

Տվիչների միջոցով հավաքված տեղեկությունները շապիկը կրողի մասին իրական ժամանակի ռեժիմով անլար ցանցի միջոցով հաղորդվում է  սմարտֆոնին, իսկ հետո հատուկ ծրագրի միջոցով մարդը նախազգուշացվում է ցանկացած հնարավոր ֆիզիկական խնդիրների մասին:

Ընկերության ներկայացուցիչները  ցուցահանդեսի հյուրերի ուշադրությունը հրավիրեցին  այս հայտնագործության եւս մեկ առավելության վրա՝ «խելացի» հագուստը կարելի է լվանալ եւ արդուկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll