• Latest news

Ներաճած եղունգ. պատճառներն ու կանխարգելումը

26 մարտի, 2015  20:35

Ոտքի մատի ներաճած եղունգը ոչ միայն նյարդայնացնում է եւ տհաճ զգացումներ պատճառում, այլ նաեւ կարող է վտանգավոր լինել:  Քլիվլենդի կլինիկայի պոդիատր Ջորջիաննա Բուտեքի խոսքով՝ եթե ներաճած եղունգը վնասում է մաշկը, ի հայտ եկած վերքի մեջ շատ հեշտ կարող են բակտերիաներ ներթափանցել, որոնք էլ ինֆեկցիայի պատճառ կդառնան:

«Եթե մատը այտուցվել է, կարմրել եւ շատ է ցավում, ուրեմն, ինֆեկցիայի հետ գործ ունեք», - նշել է մասնագետը:

Եղունգների ներաճման պատճառներն ու կանխարգելման մեթոդները.

• Ժառանգականություն: Շատ մարդկանց մոտ այս խնդիրը ժառանգական է: Իսկ ժառանգականության հետ, ցավոք, ոչինչ անել չես կարող, այնպես որ ստիպված պետք է աշխատել ռիսկի այլ գործոնների հետ:

• Անհարմար կոշիկ: Նեղ կոշիկները եւ գուլպաները եւս նպաստում են եղունգների ներաճմանը: Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս կոշիկ ընտրել հաշվի առնելով այն, որ մատները պետք է կարողանալ ազատ շարժել կոշիկի մեջ:

• Վնասվածքներ: Ոտի մատների ցանկացած վնասվածքները նույնպես նպաստում են եղունգների ներաճմանը, ընդ որում՝ վնասվածք է համարվում երկարատեւ վազքը, բալետն ու ֆոտբոլը, որոնց ընթացքում մատների վրա հավելյալ ծանրաբեռնվածություն ու ճնշում է ընկնում: Եթե Դուք շատ եք վազել, քայլեք մոտ մի կամ երկու ժամ ոտաբոբիկ, որպեսզի հնարավորություն տաք մատներին եւ եղունգներին հանգստանալու:

• Պեդիկյուր: Եթե կտրեք եղունգները սխալ կամ շատ կարճ, դրանք, հավանաբար, կսկսեն ներաճել, նշում է մասնագետը: Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուղիղ գծով կտրել եղունգները, հակառակ դեպքում եղունքնգերի կլորավուն ծայրերը կարող են սկսել տարբեր ուղղություններով աճել եւ ներաճել մաշկի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել