Երկար տասնամյակներ հարցին. « Ինչպիսի՞ն է սրտի կաթված ունենալու իմ հավանականությունը»,- բժիշկները պատասխանում էին. «Կախված է խոլեստերինի մակարդակից»:
Ներկայումս ԱՄՆ-ում սրտի նոր հիվանդությունների կանխարգելումը կատարվում է բացարձակապես այլ ուղղությամբ՝ կենտրոնացնելով ուշադրությունը ավելի կոնկրոտ խնդիրների վրա:
Տվյալ ձեռնարկը բժիշկներին առաջարկում է ռիսկի գնահատման նոր բանաձեւ, որը ներառում է տարիքը, սեռը, ռասան, եւ այնպիսի գործոններ, ինչպիսին է ծխելը: Եվ առաջին հերթին նպատակ է դրվում ինսուլտների կանխարգելումը, այլ ոչ թե միայն սրտի կաթվածի: Մասամբ դրա համար հետազոտողները հաստատում են ռիսկի իջեցման համար դեղորայքային միջոցների օգտագործման ավելի ցածր շեմ: Նրանք խորհուրդ են տալիս ստատիններ օգտագործել՝ Lipitor եվ Zocor, եւ առանձնացնել մարդկանց չորս խումբ , ում այս դեղամիջոցն օգնել է: Վերջնական արդյունքն է՝ ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության մեկ երրորդին խորհուրդ է տրվում խոլեստերինի եւ սրտի կաթվածի ռիսկը իջեցնելու համար ստատիններ օգտագործել: Համաձայն նոր հետազոտության ստատինները խորհուրդ են տրվում մեծահասակ բնակչության ընդհամենը 15%-ին: Հետազոտության ձեռնարկը հրատարկվել էր Ամերիկյան Սրտի ասոցացիայի եւ Ամերիկյան սրտաբանների քոլեջի կողմից, հաղորդում է Fox News-ը:
Սիրտ-անոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում հանդիսանում են մահվան հիմնական պատճառ: Խոլեստերինի բարձր մակարդակը բերում է զարկերակների պատի կարծրացման, ինչն իր հերթին առաջացնում է ինսուլ կամ սրտի կաթված:Խոլեստերինը հիմնականում արտադրվում է լյարդում, այդ պատճառով սննդակարգի փոփոխությունը սահմանափակ ազդեցություն է ունենում նրա վրա:
Տվյալ ձեռնարկում ասվում է, որ ընդհանուր խոլեստերինը պետք է ցածր լինի 200-ից , իսկ LDL կամ «վատ» խոլեստերինը ՝ 100-ից : Երբեմն ,այդ մակարդակների հասնելու համար, ստատիններին ավելացնում են նիացին եւ ֆիբրատներ, բայց նրանք միշտ չե , որ իջացնում է սրտի կաթվածի ռիսկը:
Ստատիններն ավելի արդյունավետ են՝
- Մարկաց, ովքեր արդեն ունեն հիվանդություն
- Մարդկանց , ում մոտ գենետիկ ռիսկերի պատճառով LDL-ը 190 է կամ բարձր
- 2-րդ տիպի շաքարային դիաբետով 40-75 տարեկան մադկանց համար
- 40-75 տարեկան մադկանց, ում մոտ սիրտ-անոթային հիվանդությունների 10-ամյա ռիսկը 7.5% է կամ բարձր:
Չնայած արդեն ռիսկի խմբում գտնվող հիվանդների մոտ շաքարախտի զարգացման արագացման եւ մկանների հետ խնդիրների առաջացման ռսիկի մի փոքր ավելացմանը , «ստատինները բացարձակապես անվտանգ են», որոնց առավելությունները գերակշռում են ռիսկերին, ասաց Հյուսիս-արեւմտյան հիվանդանոցի կանխարգելիչ բժշկության ղեկավար դոկտոր Դոնալդ Լոիդ Ջոնսը:
Հիշատակության մեջ չի հիշատակվում Ասպիրինը, որը լայնորեն օգտագործվում է ինսուլտների եւ ինֆարկտների ռիսկի իջեցման համար: Կան նաեւ այլ դեղորայքներ, որոնք խորհուրդ են տրվում կոնկրետ մարդկանց, ինչպես օրինակ նրանք ում մոտ բարձր է տրիգլիցերիդների մակարդակը:
Հիվանդներն առանց բժշկի հետ խորհրդակցության չպետք է ընդհատեն դեղորայքի ընդունումը.
Նոր բանաձեւի համաձայն 40-79 տարեկան մեծահասակ մարդիկ յուրաքանչյուր 4-6 տարին մեկ անգամ պետք է անցնեն սրտի կաթված ստանալու ռիսկի գնահատում: Այն իր մեջ ներառում է տարիքը, սեռը, ռասան, խոլեստերինը, զարկերակային ճնշումը, շաքարախտը եւ ծխելը:
- Նրանք, ովքեր 20-59 տարեկան են սրտի կաթվածի ռիսկի գնահատումը կարելի է իրականացնել՝ հաշվի առնելով ստանդարտ գործոնները՝ խոլեստերին եւ արյան ճնշում:
- Ճարպակալման դեմ պայքարի համար, բժիշկները պետք է մշակեն նիհարելու անհատական մոտեցումներ, այդ թվում դիետայի կալորիականության չափավոր իջեցում, ֆիզիկական վարժություններ եւ վարքագծի փոփոխություն:
- Բոլորը պետք է շաբաթը երեք-չորս անգամ 40 րոպե տեւողությաբ վարժություններ անեն, սկսած չափավորից:
- Մարդիկ պետք է «դիետիկ սնունդ» ուտեն՝ մրգեր, բաջարեղեն,ճարպազերծված կաթնամթերք, թռչնի, ձկան միս, հացահատիկներ, ընկույզներ եւ առողջարար յուղեր, ինչպես նաեւ սահմանփակել քաղցրը, կարմիր միսը, հագեցած ճարպերը եւ աղը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day