• Latest news

Կինը հաշմանդամ է դարձել ուրիշի հարդարման վրձնի պատճառով

6 ապրիլի, 2015  21:47

Վալենտինի օրը ավստրալուհի Ջո Գիլհրիստը երկար կհիշի, քանի որ հենց այդ օրը նրա օրգանիզմում սկսել է զարգանալ ոսկեգույն ստաֆիլոկոկի ինֆեկցիան, որը ժամանակի ընթացքում ախտահարել է նրա ողնաշարը:

Այն բանից հետո, երբ նրա մոտ անտանելի ցավեր են սկսվել մեջքի հատվածում, աղջկան հոսպիտալացրել են: Կինը մինչ օրս գտնվում է Բրիսբենի հիվանդանացում, որտեղ նրա օրգանիզմը փորձում են մաքրել ախտածին բակտերիաներից:

«Ամեն ինչ սկսվեց մեջքի հատվածում աննշան ցավերից եւ ես մտածեցի, որ դա ոչ ճիշտ կեցվածքի հետեւանք է, - պատմում է աղջիկը, - բայց ամեն օր ցավն ավելի էր ուժեղանում: Ի վերջո, հաբերն արդեն չէին օգնում եւ  ես սկսեցի մտածել, որ մահանում եմ: Ես այդպիսի ցավեր չեմ ապրել նույնիսկ ծննդաբերության ընթացքում»:

Բժիշկներին շատ ժամանակ է պահանջվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Ջոյի հետ: Իսկ նրա մարմինն արդեն անգզայանում էր, ոտքերը չէին շարժվում: Դրանից հետո կնոջը իր հայրենի Ուորվիքից ուղղաթիռով տեղափոխել են Բրիսբեն՝ շտապ վիրահատություն անցկացնելու համար: Երբ նա գիտակցության է եկել, իմացել է, որ ոսկեգույն ստաֆիլոկոկի զոհ է դարձել: Նշենք, որ վերջինս հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիա է, որը մուտք է գործել Ջոյի օրգանիզմ հարդարման վրձնի միջոցով:

Այդ վրձինը պատկանում էր Ջոյի ընկերուհուն, որը մաշկի ստաֆիլոկոկային ինֆեկցիայով էր տառապում: Ջոն ընդամենը ուզում էր թաքցնել դեմքի բշտիկը, սակայն վտանգավոր ինֆեկցիայի զոհ դարձավ, որը այնքան ուժեղ է վնասել նրա ողնաշարը, որ նա, հավանաբար, այլեւս ոտքի չի կանգնի: Բացի այդ՝ նա զրկվել է սեփական աղիքային համակարգն ու միզապարկը վերահսկելու հնարավորությունից: Մյուս կողմից՝ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել՝ եթե բակտերիաները հայտնվեին նրա ուղեղում, նա կարող էր մահանալ, իսկ եթե վերջույթներում՝ անդամահատության անհրաժեշտություն ի հայտ կգար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել