• Latest news

Գիտնականների կարծիքով՝ էլեկտրոնային ծխախոտը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել

20 նոյեմբերի, 2013  19:54

Արագ աճում է էլեկրոնային ծխախոտի՝ գրիչի մեծության մարտկոցով աշխատող փոքրիկ հարմարանքի օգտագործումը, ինչը, շնորհիվ նիկոտին պարունակող հեղուկ լուծույթի տաքացման եւ գոլորշիացման, նմանակում է ծխելուն: Վերջին չորս տարիների ընթացքում  դրանց վաճառքը տարեկան կրկնապատկվում է, եւ այսօր ամբողջ Եվրոպայում կա այս արտադրանքի մոտ 7 միլիոն սպառող, հաղորդում է Fox News-ը:

«Ծխախոտի պատճառով տարեկան ամբողջ աշխարհում մահանում է 5,4միլիոն մարդ», - ասաց Մեծ Բրիտանիյաի Ուռուցքաբանական կենտրոնից Ռոբերտ Ուեստը (Robert West): Նա ասաց , որ անցումը էլէկտրոնային ծխախոտի կարող է փրկել միլիոնավոր կյանքեր: Հանրային առողջապահության եւ ծխախոտային կախվածության բնագավառի ֆրանսիացի խորհրդատու, դոկտոր Ժաք Լը Յուզեն (Jacques Le Houezec) ասաց, ար չնայած էլեկտրոնային ծխախոտը պարունակում է որոշ վնասակար նյութեր, այնուամենայնիվ թունավոր նյութերի պարունակությունը նրանցում 9-450 անգամ քիչ է, քան սովորական ծխախոտի ծխի մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll