Ուշադրության անընդհատ շեղումը սմարթֆոնի եւ հեռուստացույցի կամ համակարգչի միջեւ կարող է նկատելիորեն նվազեցնել IQ-ն (իտնտելեկտի գործակիցը), քանի որ այդ ընթացքում ուղեղում ձեւավորվող հորմոնը ինտելեկտի եւ մտածելու գործընթացի վրա նույն ազդեցությունն ունի, ինչ թմրանյութերը: Այս եզրակացության են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները:
Այս գործընթացը, գիտնականների խոսքով, նպաստում է ինտելեկտի թուլացմանը, քանի որ մտավոր գործունեության դեզօրիենտացիայի պատճառ է դառնում: Եթե մարդը տրամադրված է մեկ խնդիր կատարելու, ստացված տեղեկությունները կուտակվում են հիպոկամպում՝ ուղեղի յուրահատուկ «գրադարանում», որտեղ այդ տեղեկությունները համակարգված են, դասավորված ըստ կարգերի եւ պիտանի են օգտագործման համար: Սակայն եթե մարդը անընդհատ շեղվում է սարքավորումների միջեւ, այդ տեղեկությունները կուտակվում են ուղեղի այլ մասում՝ ստրիատումում: Այս ոլորտը պատասխանատու է շարժումների պլանավորման եւ մոտիվացման, այլ ոչ տեղեկության պահպանման համար, հետեւաբար, այդ տեղեկությունն արդեն անհասանելի է դառնում:
Երբ ինֆորմացիան հայտնվում է ստրիատումում, այլ ոչ հիպոկամպում, դա հանգեցնում է ուղեղի «վերածրագրավորմանը», եւ այն ապագայում սկսում է ինֆորմացիան պահպանել դրա համար չնախատեսված հատվածներում, ինչը հանգեցնում է ինտելեկտուալ ունակությունների անկմանը եւ հիշողության թուլացմանը:
Գիտնականները պարզել են նաեւ, որ ամեն անգամ, երբ մարդիկ շեղվում են էկրանների միջեւ, նրանց ուղեղում արտադրվում է դոֆամին հորմոնը, որի պարունակության մակարդակի աճը կապված է թմրանյութերից կախվածության հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day