• Latest news

Տղամարդը բուժվել է դալտոնիզմից գլխի վնասվածքից հետո

21 հունվարի, 2014  18:41

Ի ծնե դալտոնիզմով տառապող տղամարդը պնդում է, որ գլխի վնասվածքից հետո սկսել է ավելի շատ գույներ տարբերել:

«Որպես 70-ամյա տղամարդ, ես հաճախ եմ ընկնում, քանի որ ոտքերս թույլ են,- ասել է  ջութակահար եւ երաժշտության ուսուցիչ Ռիչարդ Ռիգսը  CBS-ին.-  Ես  ի ծնե դալտոնիկ եմ, բայց ահա 70 տարեկանում ես սկսել եմ տարբերել ծիածանի գույները»:

Դալտոնիզմի դեպքերի մեծամասնությունը պայմանավորված են գենետիկ մուտացիաներով եւ լինում են բնածին, իսկ հիվանդության ժառանգական տարբերակները անբուժելի եւ անդառնալի են:

Իր վերջին բացահայտումից հետո Ռիգսը պնդում է, որ  նա կարող է տարբերակել վարդագույնի երանգները, եւ անհամբեր սպասում է, թե երբ  է օգտագործելու իր նոր կարողությունները  Հավայան կղզիներ ճանապարհորդության  ժամանակ, որպեսզի  նայի ծաղիկներին եւ բիկինիներին:

Բայց կարող է  արդյոք գլխին հասցված հարվածը հետ զարգացնել անբուժելի ժառանգական հիվանդությունը:

« Դա այդքան էլ հավատալի չէ»,- CBS News-ին ասել էՆյու Յորքի Մաունտ Սինայ ակնաբուժական հիվանդանոցի պրոֆեսոր, բժիշկ Սքոթ Բրոդին:

Ավելի տարածված է հակառակ երեւույթը, երբ  նորմալ տեսողությամբ մարդը  կորցնում է որոշ գույները տարբերակելու ունակությունը՝ գանգուղեղային վնասվածքից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել