• Latest news

7 քայլ երիկամների առողջությունը պահպանելու համար

26 ապրիլի, 2015  22:41

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները 7 միջոց են խորհուրդ տալիս՝ երիկամների առողջությունը պահպանելու համար

1. Ջուր խմեք, բայց մի չարաշահեք այն

Նեֆրոլոգ Ջեյմս Սայմոնի խոսքով՝ չկա որեւէ ապացույց, որ ջրի չարաշահումը կարող է օգտակար լինել երիկամների համար: Ջուր խմել, իհարկե, կարելի է, բայց օրական 6 բաժակից ոչ ավել, նշում է բժիշկը:

2. Ճիշտ սնվեք

Ավելորդ քաշն ու շաքարային դիաբետը կարող են լուրջ վնաս հասցնել երիկամներին, այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, դա թույլ կտա վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:

3. Ֆիզիկական վարժություններ

Եթե Դուք առողջ եք եւ հակացուցումներ չունեք, պետք է կանոնավոր կերպով մարզվել, քանի որ, սննդակարգի հետ մեկտեղ,  դա կօգնի նորմալ քաշ պահպանել: Սակայն այս միջջոցն էլ պետք չէ չարաշահել: Ծանրաբեռնվածությունը կարող է վնասել երիկամներին:

4. Զգույշ եղեք սննդային հավելումների հետ

Վիտամինների ու էքստրակտների ավելորդ քանակը կարող է վնասակար լինել երիկամների համար, այդ պատճառով դրանք չարաշահել եւս պետք չէ:

5. Թողեք ծխելը

Ծխելը վնասում է անոթները, ինչի պատճառով երիկամների սնուցումը արյունով վատթարանում է: Բացի այդ՝ ծխելը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:

6. Զգույշ եղեք դեղերի  հետ

Առանց ռեցեպտի վաճառվող դեղորայքը կարող է վնաս պատճառել Ձեր առողջությանը: Խորհրդակցեք բժշկի հետ այս կամ այն դեղն օգտագործելուց առաջ:

7. Եթե Դուք ռիսկի խմբում եք, ստուգեք երիկամները

Եթե Դուք բարձր զարկերակային ճնշում կամ շաքարային դիաբետ ունեք, մի մոռացեք կանոնավոր կերպով ստուգել երիկամները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել