• Latest news

Բացահայտված է սեռական կյանքը սկսելու օպտիմալ տարիքը

13 մայիսի, 2015  22:41

Սեռական կյանքով ապրելու համար օպտիմալ տարիքը 18-19 տարեկանն է, քանի որ հենց այդ ժամանակ են աղջիկներն ու պատանիները հասունանում ֆիզիկապես ու հոգեպես:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակներում 14-25 տարեկան 5 հազար երիտասարդ պատասխանել է ինտիմ բնույթի հարցերին, իսկ այնուհետեւ վերլուծվել են նրանց լրացրած հարցաթերթիկները:

Պարզվեց, որ մասնակիցները 50 տոկոսն իրենց առաջին սեռական փորձն ունեցել են մինչեւ 16 տարեկան լրանալը: Ընդ որում՝ առաջին սեռական ակտը գիտելիքների բացակայության պատճառով, որպես կանոն տեղի է ունեցել առանց հակաբեղմնավորիչ միջոցների: Վաղ սեռական փորձը, նշում են մասնագետները, կարող է ավարտվել անցանկալի հղիությամբ, սեռավարակներով եւ մի շարք այլ խնդիրներով:

Այն մարդիկ, ովքեր ավելի ուշ են սկսել սեռական կյանքով ապրել (իսկ դրանք 39 տոկոս են) ինտիմ կյանքին ավելի լուրջ էին վերաբերվել: Այս խմբի 60 տոկոսը պահպանակներ է օգտագործել, իսկ 40 տոկոսը իրենց զուգընկերների հետ երկարատեւ հարաբերություններ են ունեցել:

Հարցվածների միայն 10 տոկոսն է զրկվել կուսությունից 21 տարեկանից հետո: Իսկ սեռական կյանքով ապրելու համար օպտիմալ տարիքը 18-19 տարեկանն է

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll