Ծխողի սենյակում գտնվող կահույքը կարող է մահվան պատճառ դառնալ: Այս եզրահանգման են եկել մասնագետները այն բանից հետո, երբ մի շարք կլինիկական ու լաբորատոր փորձարկումներ են իրականացրել:
Մեծ Բրիտանիայի մասնագետները ոսումնասիրել են քաղցկեղ առաջացնող նյութերը: Նրանք բացառիկ փորձարկում են իրականացրել, որի շնորհիվ կարողացան պարզել, որ սենյակում ծխելը իսկապես կարող է վտանգավոր լինել, քանի որ դրա ընթացքում ծխախոտից սպեցիֆիկ նյութեր են անջատվում, որոնք նստվածք են տալիս կահույքի եւ այլ առարկաների մակերեսին:
Ինչպես նշեցին բժիշկները, այս նյութերը շատ երկար ժամանակ են պահպանվում սենյակում, ինչը, անկասկած, ազդում է տղամարդկանց ու կանանց գենոմի վրա: Հենց ծխախոտի ծուխն է թոքերում անդառնալի գործընթացների պատճառ դառնում: Նույնիսկ այն դեպքում, եթե մարդը չի ծխում, իսկ սենյակում ծխախոտի հետքեր կան, դա կարող է քաղցկեղ առաջացնել:
Մասնագետները կոչ են անում չծխել եւ ավելի հաճախ սրբել կահույքի եւ սենյակի այլ իրերի մակերեսը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day