Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պասիվ ծխելը 68 տոկոսով ավելի հավանական է դարձնում ֆերտիլության հետ խնդիրներն ու վիժումը, հաղորդում է Meri News-ը: Հետազոտության շրջանակում հաշվի են առնվել 4800 կանանց տվյալները, որոնք երբեք չէին ծխում: Ամեն 5 կանանցից 4-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը:
Նրանց 50 տոկոսը մեծացել է տան մեջ, որտեղ որեւէ մեկը ծխում էր, եւ գրեթե երկու երրորդը հետազոտության իրականացման պահին պասիվ ծխող էին: Պարզվեց, որ, եթե կինը ենթարկվել է ծխախոտի ազդեցության օրական 6 ժամվա ընթացքում, նրա մոտ ավելի մեծ էր երեխա բեղմնավորելու հետ կապված խնդիրների ի հայտ գալու հավանականությունը: Հավանաբար, ակտիվ ծխող կանանց մոտ խնդիրն էլ ավելի սուր է:
Ի դեպ, մեկ այլ հետազոտության համաձայն՝ պասիվ ծխելը կարող է հանգեցնել ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշներին: Գիտնականների խոսքով՝ ավելի մեծ են ռիսկերը այն կանանց շրջանում, որոնք ծխի ազդեցությանն են ենթարկվում օրական 1-2 ժամ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day