• Latest news

Քնի պակասը նույնքան վտանգավոր է, որքան ծխելը

16 հունիսի, 2015  16:37

Քնի պակասը նույնքան վտանգավոր է սրտի համար, որքան ծխելն ու պասիվ ապրելակերպը, նշում են ԱՀԿ մասնագետնեչը: Քնի պակասը, նրանց խոսքով, երկու անգամ ավելի հավանական է դարձնում ինֆարկտը եւ 4 անգամ ավելի հավանական՝ ինսուլտը:

«Քնին շատ լուրջ է պետք վերաբերվել», - նշում է պրոֆեսոր Վալերի Գաֆարովը ԱՀԿ-ից, - դրա պակասը երկու անգամ ավելի հավանական է դարձնում ինֆարկտը եւ 4 անգամ ավելի հավանական՝ ինսուլտը: Քնի պակասը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է, որը իր կարեւորությամբ չի զիջում ծխելուն, պասիվ ապրելակերպին եւ անառողջ սննդակարգին»:

Այս հետազոտությունը MONICA (տրենդերի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջազգային մոնթորինգ) նախագծի մի մասն է: Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են 25-64 տարեկան 657 տղամարդկանց, որոնք նախկինում սիրտ-անոթային խնդիրներ չեն ունեցել: Բոլոր տղամարդիկ ապրում էին Նովոսիբիրսկում: Նրանց քնի որակը վերլուծվում է հետազոտության սկզբից՝ 1994 թվականից: Հաջորդ 14 տարիների ընթացքում գիտնականները ֆիքսում էին ինսուլտները, կաթվածները, եւ այլ սիրտ-անոթային հիվանդությունները:

Պարզվեց, որ մասնակիցների 63 տոկոսը, որոնք բախվել են կաթվածի հետ, նախկինում քնի հետ կապված խանգարումներ ունեին: Նորմալ քուն ունեցողների համեմատ՝ քնի պակաս ունեցող մարդիկ 2.3 տասնորդական անգամ ավելի հաճախ էին կաթված տանում եւ 4 անգամ հաճախ՝ ինսուլտ: Նշենք, որ ռիսկի այս գործոնը դառնալի է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll