• Latest news

Քնաբեր հաբերը նպաստում են թոքերի քաղցկեղի զարգացմանը

19 հունիսի, 2015  15:49

Ծխելը թոքերի քաղցկեղի զարգացման միակ պատճառը չէ: Պարզվում է, որ տարածված քնաբեր դեղամիջոցները՝ վալիումի ու քսանակսի նման, նույնպես կարող են ավելի հավանական դարձնել այս քաղցկեղը մի ամբողջ երեք անգամ: Այս մասին են պատմում Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի գիտնականները:

Ավելի քան 300 հազար մարդկանց ներառող հետազոտությունը ցույց տվեց, որ քնաբերի կանոնավոր ընդունումը կապված է ոչ միայն թոքերի քաղցկեղի, այլ նաեւ բերանի, քթի եւ կոկորդի մեջ չարորակ գոյացությունների առաջացման հետ:  Ընդ որում՝ ինչքան շատ քնաբեր է ընդունում մարդը, այդքան ավելի մեծ է վտանգը: Օրինակ, հետազոտության արդյունքների համաձայն, այս դեղորայքը շաբաթական երկու անգամ ընդունող մարդկանց մոտ 2.5 անգամ ավելի հավանական էր դառնում թոքերի քաղցկեղի առաջացումը:

Այս խմբին դասվոց առավել տարածված դեղերից են քսանակսը, տեմազեպամը, վալիումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll